Երևան, 31.Մարտ.2020,
--
:
--
,

Առողջություն

Բուժաշխատողները շնորհավորել են մեկուսացված քաղաքացիներից մեկի ծննդյան օրը
Բուժաշխատողները շնորհավորել են մեկուսացված քաղաքացիներից մեկի ծննդյան օրը։ Տեսանյութը հրապարակել է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը՝ մեկուսացված անձի թույլտվությամբ։
Իրանը հայտարարել է COVID-19-ի համար բուժման արդյունավետ մեթոդ ստեղծելու մասին
Իրանում գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են պատրաստուկների համադրություն` նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբը բուժելու համար: Այս մասին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի գիտական ​​հանձնաժողովի ղեկավար Մոստաֆա Գանեին՝ հայտնում է IRNA-ն: «Այդ միջոցը բաղկացած է երեք դեղերի համադրությունից և կորոնավիրուսային վարակ ունեցող հիվանդների մոտ կրճատում է հոսպիտալացման տևողությունը մինչև չորս օր»,- ավելացրել է Գանեին: Նրա խոսքով՝ այս դեղը ընդունող...
Հայաստանում երեխաների շրջանում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան
Հայաստանում երեխաների շրջանում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան, մեկուսացված երեխաներն ու նրանց ծնողներն իրենց լավ են զգում, նրանց մոտ որեւէ ախտանիշ չկա: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ որպես կանոն երեխաների մոտ կորոնավիրուսը թեթեւ է ընթանում, եւ այլ երկրների փորձը ցույց է տվել, որ սովորաբար բարդացումներ չեն լինում: Իտալիայում 30-39 տարեկանների մոտ գրանցվել է մահվան միայն 2 դեպք, եւ 2 դեպքում էլ պացիենտները ուղեկցող հիվանդություններ են եղել: 30 տ...
Գիտնականների միջազգային խումբը հակաքաղցկեղային միացությունների նոր դաս է մշակել
Սանկտ Պետերբուրգի համալսարանի, Բելառուսի պետական համալսարանի, Տոլյատիի պետական համալսարանի բժշկական քիմիայի կենտրոնի եւ Բրաունշվեյգի տեխնիկական համալսարանի գիտնականները համատեղ մշակել են պոտենցիալ հակաուռուցքային դեղամիջոցների նոր դաս, որոնք հիմնված են պալադիումի եւ պլատինի մետաղաօրգանական միացությունների վրա։ Ինչպես հաղորդում է «Новости Mail.RU»-ն, պլատինի հիմքով դեղամիջոցներ արդեն օգտագործվում են ուռուցքաբանության մեջ, եւ նրանցից ամենատարածվածն ու հայտնին ցիսպլատինն է։ Սակայն խնդի...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել է
Այս պահի դրությամբ Հայաստանում մորոնավիրուսի 52 դեպք է արձանագրվել, 32-ը կապված են Էջմիածնի հետ, 11-ը` արտադրամասի հետ: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչու են երեկ դեպքերն այդքան շատացել, որովհետեւ առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացած անձանց թեստ անել: Այդ թեստերից 7-ը հաստատվել են: Ընդ որում, այդ 7 անձինք որեւէ ախտանշան չեն ունեցել: Այս տեղեկությունները կարեւոր են կորոնավիրուսի մասին մեր իմացությա...
ՀՀ ողջ տարածքում՝ մեկ ամսով արտակարգ դրություն
    Հայաստանի կառավարության արտահրթ նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընթերցեց Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդմ, որոշում կայացվեց, որ այսօր՝ ժամը 17։00-ից մինչեւ ապրիլի 16-ը՝ ժամը 9։00-ը Հայաստանի Հանրապետությունում  հայտարարվում է արտակարգ դրություն: Արտակարգ դրությունը պայմանավորված է կորոնավիրուսի վարակով: Որոշում կայացվեց ստեղծել պարետատուն եւ պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավ...
Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, եւս 300-ի համար տարածքներ ենք պատրա...
  «Որոշել ենք, որ մեկուսացման քաղաքականությունը պետք է շարունակել: Մի բան ակնհայտ է, որ մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլեւ ակնկալվող տնտեսական դժվարությունները: Այսօրվանից պետք է տրամադրվենք, որ թե առողջապահական համակարգի, թե օրենսդրության, թե քաղաքացիական համերաշխության, թե ազգային միասնության, թե տնտեսական առումով պետք է խնդիր դնենք, որ ՀՀ-ն, բոլորս պետք է այս իրավիճակից դուրս գանք ուժեղացած, ավելի պինդ ամուր դիրքերից հանդես գանք»: Վարչապետը հավելել է, որ ե...
Ամբողջ ընթացքում ինձ մի վայրկյան մենակ չեմ զգացել, չեմ վախեցել, պանիկայի մեջ չեմ...
Ձեզ ենք ներկայացնում ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Ներսիսյանի գրառումը. ԵՍ #ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ-Ի ԹԵՍՏԸ ԱՆՑԵԼ ԵՄ Մարտի 14 — Առավոտյան հասել եմ Երևան, եկել եմ Իսպանիայից կասկածով, որ Կորոնավիրուսվ եմ վարակվել, էն դալբայ**ները ովքեր պատրաստվում են ինձ համար քարոզ կարդալ բլոկվելու են, սա իմ մասին չի, սա մեր բժշկական համակարգի մասին ա ու մեզ սպասարկող բժիշկների: Առավոտյան 10:30 Ջերմությունս 37.8 11:14 Զանգել եմ, ցուցումներ են տվել, ախտանիշների դեպքում զանգեմ շտապ օգնությ...
2016 թվականին խոզի գրիպով Հայաստանում վարակվել է 900 մարդ, մահացել են 19 հոգի
2016 թվականին խոզի գրիպից Հայաստանում վարակվել է 900 մարդ, մահացել են 19 հոգի: Ու՝ ոչ մի աղմուկ...
...մեկուսացում չէր, այլ համագործակցություն էր մեր երկրի իշխանությունների հետ ....
Ֆեյսբուքյան օգտատեր Մելինե Մելիքյանը իր էջում գրել է․  Վերջապես կարող եմ ասել: Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու: Բայց ամենից առաջ ուզում եմ ասել ՝ Շնորհակալ եմ: Չեք հավատա, բայց անգամ այս աստիճան սթրեսային իավիճակից հետո, կարող եմ ասել, որ ծանր, բայց լավ օրեր էին, հագեցած հումորով և դրական զգացումներով: Եվ այդ ամենը հնարավոր էր միայն մի պայմանով, որ մեր կողքին, մեր թիկունքին կաին ՄԱՐԴԻԿ… Մեծատառով մարդիկ:  Առաջին հերթին ուզում եմ նշել, որ ...
Ռիսկի գոտում գտնվող մարդ չունենք
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ բոլոր նոր վարակվածները նույն շրջանակից են, այսինքն՝ 18 վարակվածներից 11-ը հայտնի նշանդրեքի մասնակիցներ են: Վարչապետը նշել է, որ լավ լուր էլ կա. առաջին վարակվածի, որի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր մարտի 1-ին, հերթական թեստը բացասական է եղել: Նա եւս մեկ թեստ կհանձնի եւ եթե դա էլ բացասական լինի, կգնա տուն : «Ռիսկի գոտու...
Իտալացիները արդեն երգում են... ընդդեմ կորոնավիրուսի
Իտալացիները արդեն երգում են
Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի, մեկը ժամանել է Ֆրանսիայից. Նիկոլ ...
Այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք, որոնց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են, նշանդրեքի մասնակիցները։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդհանուր առմամբ, այս պահին Էջմիածնից կա 100 մեկուսացված մարդ, ասել է նա։  Էջմիածինցի կինը Հայաստան է եկել փետրվարի 29-ին, դրանից հետո, ըստ Փաշինյանի, նրան պարբերաբար դիմել են առողջապահության նախարարությունից, սակայն նա թաքցրել է իր հիվանդության փաստը։ «Եթե նա թաքցրած չլիներ, ա...
Կորոնավիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. վարակվածների թիվը հասավ 8-ի. Արսեն...
Եվս երկու հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակման դեպք: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այսպիսով վարակված անձանց թիվը հասավ 8-ի: «Մեկուսացված անձանց շրջանակից, որոնք մեկուսացվել էին վարակված անձի հետ շփում ունենալու պտաճառով: Խոսքը Էջմիածնի պացիենտի մասին է: Երկու դրական հաստատված թեստ ունենք: Այսինքն այն անձինք, որ մեկուսացվել էին՝ ունենալով գանգատներ, որոնք տեղափոխվել էին ինֆեկցիոն հիվանդանոց եւ նրանցից երկուսի մոտ կ...
Այսօր Այս շաբաթ Այս ամիս