Երևան, 05.Հունիս.2020,
--
:
--
,
Դե հավատացեք, դե գնացեք նրանց ետևից, ու՞մ եք սպասում... Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին.․․ Վասակ Ղարիբյանի ցնցող գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին Եվրադատարանը շառաչուն ապտակներ հասցրեց ՍԴ-ին և Քոչարյանի փաստաբանական խմբին Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի: <<Անեծք է փոքր ազգի թագավոր լինելը >>, բայց ես աղոթում եմ, որ դա օրհնություն լինի թե' Ձեզ, թե' մեզ՝ ամբողջ աշխարհի հայերիս համար Տեղի է ունեցել Փաշինյան- Պուտինի հեռախոսազրույցը. ՌԴ նախագահն շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետին Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. կա 10 մահ, որից 3-ը` այլ հիվանդությունից.ապաքինվել է 20-ը Խորհրդանշական է, որ մենք Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում. Փաշինյան (ֆոտո)

Պահանջում եմ նախկին ղեկավարներին հրավիրել հեռուստատեսություն, և թող փորձեն մեկնաբանել, ապացուցել, վերջապես, հանձն առնել այն պատասխանատվությունը, որով երևի թե առաջնորդվել են, երբ գնացել են այդ պայմանագրին

Ամուլսարի մասին՝ ո՞ւր են պայմանագիրը ստորագրող նախկինները։ Այդ նրանք պիտի պատասխան տան, նրանք պիտի ապացուցեն, որ ճիշտ են եղել։ Իզուր է Նիկոլ Փաշինյանը իր վրա վերցնում կամիկաձեի դերը։ Ռազմավարական վտանգ կա դրանում, որովհետև իրար դեմ են կանգնում միմյանցով հզոր երկու կողմերը։ Նախկիններ, ո՞ւր եք, խոսեք։ Աշխատել եք,չէ՞,ստորագրել եք, չէ՞, դե մի բան ասեք, ապացուցեք, որ ճիշտ եք եղել, որ իզուր չեք աշխատավարձ ստացել։
Իշխանությունը թուլացնելու համար մի ստանդարտ է մշակված՝ ժողովրդի և իշխանության միջև սեպ խրել և իրավիճակի տերը դառնալ։ Արդեն քանիերորդ անգամ մենք հայտնվում ենք այդ ծուղակում։ Ճանապարհ ունենք անցած՝,հիշեք,հենց որ Արցախյան հարց բարձրացրինք ու հարցին իրավական լուծում չտրվեց, ինչի հիմքերը լիովին հիմնավոր կային, զուգահեռ լուրեր տարածվեցին, որ՝ բա գիտե՞ք, թե ինչ վտանգավոր է ձեզ համար Նաիրիտը, Ալավերդու պղնձաձուլականը, ատոմակայանը։ Հախուռն ոտքի ելած ժողովրդին երկրորդ ճակատին դեմ տվին։ Հավասար եռանդով ժողովուրդն իր ուժերը ներդրեց, գործարանները փակել ստիպեց Մոսկվային , ինչն էլ երևի թե հենց նրանց ու ուրիշների ցանկացածն էր․․․հետո պատերազմ հրահրեցին՝ գնաց պատերազմեց, հետո պատերազմում հաղթանակ տարած զինվորը վերադարձավ տուն ու տեսավ իր թիկունքում երկիրը հացի խնդիր ունի, ավերակների վերածված գործարանների հետ չգիտի ինչ անի, սեփականաշնորհման բուռն գործընթացի մեջ է, շատերն արդեն սեփականություններ ունեն, քանդում են, վաճառում են, սկսել են հարստանալ, շատերն էլ աղքատացել, հաց էին որոնում այսուայնտեղ։ Մի մեծ ու անիմանալի լաբիրինթոսում մարդիկ սկսեցին իրենց գլխների ճարը տեսնել։ Այնուամենայնիվ, հաղթանակի առաջին աստիճանը մերն էր։ Հիշենք, թե հետո քանի անգամ մեզ նույն վիճակի մեջ գցեցինք։ Աշխատելու փոխարեն՝ էներգիան ուղղում ենք ընդվզումների ու բողոքների դաշտ։ Հոգնեցնում ենք մեզ ու չենք կարողանում հանգիստ ու հավասարակշռված առաջ գնալ։ Եթե արդեն հիշել ենք այս ոչ հեռու անցյալում սկսված հանրային ընդվզման պատմությունն ու նրա գլխին եկածը, հիմա, խնդրում եմ, բանաձևենք այդ ընդվզումները։ Դրանք հիմնականում իշխանություն–ժողովուրդ հակադրության շարժումներ են դառնում, այսինքն, երկրի երկու կարևոր կողմերը դուրս են գալիս իրար դեմ։ Առաջին բնապահպանական շարժման առաջնորդներից մեկը տասը տարի հետո հարցազրույցում շատ ազնիվ ու շատ ընկճված խոստովանեց, որ իրենց ծուղակն էին գցել դրսից ինչ–որ ուժեր, տրամադրել ազգի հիվանդացածության սարսափելի թվեր և վճարելով՝ օգնել բնապահպանական շարժում սկսելուն։ Զուգահեռ շարժում, որը հակադիր էր հիմնականին՝ արցախյանին, չէ որ այնտեղ մեր բոլոր ռեսուրսներն էլ անհրաժեշտ էին։ Սա այն դեպքն է, երբ քո ազնիվ ձգտումներդ ու անհանգստությունդ, ինչը լիովին հիմնավոր է, մի շատ հարմար պահի ու շատ հեշտ օգտագործել կարող են հատուկ նպատակներով։ Իհարկե, քեզ թուլացնել ցանկացողները։ Իհարկե, նաև լավ իմանալով մեր ժողովրդի բնավորությունը, զգացմունքայնությունը, ինչը չենք կարողանում դեպի աշխատանքը ուղղել։
Ամուլսարի մասին առաջին լուրերից հիշում եմ, որ թմբկահարվեց ամերիկյան ներդրումով ռուսականին հավասարակշռող պահը, ներդրող կողմերի դիվերսիֆիկացիան, և համարյա թե որպես դարի ներդրում։ Ի դեպ, կարելի է այդ օրերի տպագիր մամուլից մեջբերել որակումները։ Հիշում եմ նաև կուլիսային խոսակցությունները, ըստ որի, երկրի բյուջեն դատարկ էր այն աստիճանի, որ աշխատավարձ վճարել չէին կարողանում, ու ահա սա փրկությունն էր երկրի համար։ Բյուջեի դատարկ լինելու և պետական պարտքերի խոշորանալու պայմաններում լավ էլ միլիարդատերեր էին դարձել ղեկավար այրերը, շռնդալից կերպով մեծահարուստների գերդաստաններ ծլեցին կողքներիս։ Այո, հայտնի է, որ զուտ աշխատավարձ վճարելու համար նույնիսկ վարկ են վերցրել։ Եթե իրենք չհարստանային, դրան կարելի էր ըմբռնումով մոտենալ։ Բայց, անկուշտ մսխելով ու բոլորիս աչքի առաջ դղյակներ կառուցելով, կազինոներում զվարճանալով ու զվարճացնելով, ամբողջ իշխանությունը բռի մեջ հավաքելով դա անե՞լ։
Հիմա, ինչո՞ւ են լռել։ Ինչո՞ւ լրագրողները չեն պաշարում այդ պայմանագիրը ստորագրողներին, այսքան տարի այդ աշխատանքները կատարել թույլատրողներին և ուղղակի բացատրություն ստանալ փորձում։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կամավոր կամիկաձե դարձնում իրեն։ Ամենևին էլ այս խնդրին լուծում տվողն ինքը չէ։ Հանրային քննարկումներին նախորդ իշխանության որևէ մասնակից, այդ թույլտվություն տվող որևէ կողմ, ստորագրող, ոգևորված հարցազրույցներ տվող որևէ մեկը չի մասնակցում։ Ախր, դա ուրիշներն են արել, պետք է ներկայացնեն, թե ինչու են արել։ Նրանք պիտի փորձեն ապացուցել, որ ճիշտը շահագործելն է, պիտի փորձեն դա մեզ ապացուցել, որովհետև երևի թե իրենք դրանում համոզված են եղել։
Նոր իշխանությունն ու երկրի նոր երիտասարդությունը իրար դեմ են դուրս եկել մի բանի պատճառով, որն իրենց սարքածը չէ։ Մինչդեռ այստեղ նրանք համերաշխորեն պետք է ռինգ հրավիրեն նախկիններին։ Պարոն նախկին նախագահ Սերժ Սարգսյան, պարոն նախկին վարչապետ․․․այնքան վարչապետեր փոխվեցին, ով որ այդ պահին վարչապետ էր, ո՞ւր եք կորել, խոսեք,անկյուն քաշված հրճվում եք, որ ձեզ գահընկեց արածներին իրար դեմ եք հանել։ Նախկին նախագահի փեսան է հիմա էլ լուրջ խրատ–խորհուրդներով ասպարեզ իջել, թող իջնի ու խոսի Ամուլսարի մասին։ Թող նրանք ապացուցեն իրենց քայլի ճիշտ լինելը, ինչո՞ւ է նոր վարչապետն իր վրա վերցնում լուծումը, ռազմավարական այդ վտանգավոր պատասխանատվությունը։ Մեր պատմության մեջ սա եզակի դեպք չի, հարգելիներս, մեր ներսում են մեր դեմ դավում և մեզ թուլացնում։ Այդչափ էներգիա, նվիրում, հայրենիքի հանդեպ սեր, որ հիմա տեղափոխվել է դեպի Ամուլսարի պրոբլեմ, հնարավոր է, նաև թշնամու սադրանք լինի։ Պահանջում եմ նախկին ղեկավարներին հրավիրել հեռուստատեսություն և թող փորձեն մեկնաբանել, ապացուցել, վերջապես, հանձն առնել այն պատասխանատվությունը, որով երևի թե առաջնորդվել են, երբ գնացել են այդ պայմանագրին։ Նրանք են, որ պիտի խոսեն, նրանք են, որ պիտի կրեն թուքումուրը կամ դափնիները, եթե համոզեն, որ դա արել են հանուն երկրի բարգավաճման։ Մինչդեռ, նրանց թողել ենք կողքից դիտել–հրճվելու, ու իրար դեմ ենք դուրս բերել երկու հզոր համախոհ ուժերի, որոնցով կարճ ժամանակ առաջ աշխարհն էր նույնիսկ հիացել ու գուցե նաև՝ վտանգ տեսել տիրակալների համար։ Ի դեպ, խոսելու և մեկնաբանությունների պատասխանատվություն ունեն նաև բոլոր մյուս նախորդները, տասնյակից ավել վարչապետերը, համապատասխան նախարարները, ի վերջո, պետություն են ղեկավարել, քաղաքականություն են իրականացրել, թե՞ ուրիշ գործով են զբաղվել։ Մի խոսքով, հարգելի Նիկոլ Փաշինյան, թող խոսեն պայմանագիրը ստորագրողները, տեսնենք, թե ինչ են ասում, ախր նրանք հիմա հնարավոր է մասնակցում են ընդվզմանը։Դա արդեն զավեշտ է դառնում։

Lusya Mehrabyan
Այսօր Այս շաբաթ Այս ամիս