Երևան, 05.Հունիս.2020,
--
:
--
,
Դե հավատացեք, դե գնացեք նրանց ետևից, ու՞մ եք սպասում... Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին.․․ Վասակ Ղարիբյանի ցնցող գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին Եվրադատարանը շառաչուն ապտակներ հասցրեց ՍԴ-ին և Քոչարյանի փաստաբանական խմբին Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի: <<Անեծք է փոքր ազգի թագավոր լինելը >>, բայց ես աղոթում եմ, որ դա օրհնություն լինի թե' Ձեզ, թե' մեզ՝ ամբողջ աշխարհի հայերիս համար Տեղի է ունեցել Փաշինյան- Պուտինի հեռախոսազրույցը. ՌԴ նախագահն շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետին Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. կա 10 մահ, որից 3-ը` այլ հիվանդությունից.ապաքինվել է 20-ը Խորհրդանշական է, որ մենք Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում. Փաշինյան (ֆոտո)

ՄԱԶՈՒԹՈԴ ԿԵՂՏՈՏ ԳՈՐԾ ԷԻ ԱՆՈՒՄ, ՄԵԿ ԷԼ ՏԵՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԸ ԲԵՐԵՑԻՆ.....

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը վերհիշում  է ու գրում.«Հազար ասինք՝ թերթ կարդացեք, թերթ....

ՈՒրեմն մի անգամ, ավտոն էի քանդել, մազութոդ, կեղտոտ գործ էի անում, մեկ էլ տեղական թերթերը բերեցին, արագ աչքի անցկացրի, տեսնեմ առքուվաճառքի բաժնում հող են ծախում՝ Լոռու մարզ, Վահագնի գյուղ, 4 հեկտար՝ 90.000 դրամ, ամբողջը: Երկու լոտով աճուրդ, մեկում 5 կտոր, մյուսում՝ 3 կտոր, մի լոտը 53.000, մյուսը՝ 37.000: Մտաբերեցի, որ ես էդ հողերի ու լիքը ուրիշ բաների մասին հայտարարությունները արդեն 5-7 տարի է՝ կարդում անցնում եմ: Մոտավորապես երկու էջ Գյումրու լուծարված Շիրակինվեստբանկի ակտիվներն էին. գրամեքենա, երկաթից պահարան, սեղան, աթոռ, հին ավտո, եսիմինչ: Հմի նայում եմ քանդած ավտոյիս, նայում եմ էդ թերթին՝ մտածում եմ, տեսնես ես որտեղ 90.000 դրամ չեմ կորցրել: Բայց ավելի շատ մտածեցի, թե վրիպակ է, 900.000 պտի լինի: Ո՞վ է խելագարվել 4 հեկտար հողը 90.000 դրամով ծախի:

Ու ինչ գործ ունեն Վահագնի գյուղի հողերը լուսահոգի Հովհաննես Գրիգորյանի հիմնած բանկի ակտիվներում: Ելա անլվա գնացի բանկ, կամ տեքստիլի այն շենքը, որտեղ բանկն էր նախկինում: Գյումրիում բոլորն են հիշում Հովիկ Գրիգորյանին, բանկային գործի փայլուն մասնագետ եւ Հայաստանի առաջին ու դեռեւս միակ մարզային բանկի հիմնադիրը: Մահացավ վաղաժամ ու բանկը սկսեց լուծարվել: Միայն լավն ու բարին գիտենք իր մասին: Այդ շենքում մի քանի անգամ 90-ականների կեսերին հանդիպել եմ հետը, զիլ մարդ էր:

Գնացի, հարցրի՝ էս հայտարարությունը ձերն է՞, թե բա՝ այո: Ասի կարող է՞ սխալ եք արել, մի զրո պակաս եք գրել; Ասին չէ, աճուրդի կանոններն են՝ որ չի ծախվում, գինն ինջեցնում, նորից ենք հայտարարում, որ էլի չի ծախվում նորից, նորից, մինչեւ իջնելու տեղ չի մնում, նորից բարձր գնից ենք դնում, արդեն 5-6 տարի է ծախում ենք չի ծախվում, սա հերթական անգամ ցածրագույն գինն է:

Մտածեցի, որ եթե Վանաձորում հայտարարություն տային՝ պտի որ ծախվեր: Ասացի՝ առնում եմ: Լուծարային կառավարիչն ու աշխատողները զարմացան, բա՝ ինչ ես անում: Ասի ուրախ չե՞ք, առնում եմ, տուն է էլի, թող լինի, խալուց կկախենք :)

Բա թե աճուրդն էսինչ օրն է: Գնացի, առա, մեկական քայլ, եթե լավ եմ հիշում, վրա եկա, եղավ 110.000 դրամ: Հետո գնացինք Վանաձոր՝ նոտար Սոնյայի մոտ, ազգանունը չեմ հիշում, պայծառ կին էր, հետո խեղճ կնոջը գնդակահարեց իր աշխատասենյակում մի հոգեխանգարված: Տիկին Սոնյան վավերացրեց, նոր խորացա, տեսնեմ՝ 8 կտոր հողից 1-ը՝ տնամերձ է գրած, առանց դրա վրայի շինությունների սեփականության իրավունքի, բայց դե մի լոտի մեջ էր, չէի կարող չառնել: Գնացի կադաստր, 8 հատ վկայական սարքեցին, տվեցին, մեկը՝ տնամերձի, մյուսները՝ վարելահողեր, այգիներ ու խոտհարքներ, ամեն կտորը ֆուտբոլի դաշտի չափ ու մի քիչ մեծ: Էդ կադաստրով, գնալ գալով, նոտարով աճուրդով ամեն ինչը նստեց 260.000 դրամ: 2006 թվականն էր:

Հետո գնացի գյուղ, ասացի՝ եկել եմ հողի հարկերը տամ: 8 վկայական ձեռիս: Ասին՝ ի՞նչ հող այ բալամ: Ասի՝ դե ես ձեր գյուղի խոշոր հողատեր եմ արդեն: Վկայականները պարզեցի, մարդիկ նայեցին ու կարկամեցին ... - էս մեր էսինչի հողերն են: Ասի՝ խաբար չեմ ճիշտն ասած, բայց ես բանկից եմ առել: Մուծեցի՝ 26.000 դրամ մոտավորապես՝ մեկ տարվա հողի հարկը: Խնդրեցի՝ թե մեկը կա՞՝ հողերի տեղը ցույց տա: Չկար, ով էլ կար՝ զբաղված էր:

Ետ եկա, զանգեց մեկը, թե բա դրանք իմ հողերն են: Ներկայացավ, պատմեց, որ գրավ է դրած եղել բանկում ավտոների հետ, հետո ավտոների վարկը փակել, ավտոները վերցրել է, հողերինը չի փակել, այդպես կորցրել է, թե բա բանկը սխալ է արել..., հալ հեքիաթ, ասի՝ մեղք չունեմ, այ ախպեր, դիմի դատարան: Հարցրեց՝ ինչքանով առա՞ր, ասացի 260.000 նստեց: Ասաց՝ ես էդքան չէի տա, ասի դե լավ է, ուրեմն էժան ես պրծել, մտքումս ջղայնացա, իհարկե, թե ոնց կարող է մարդը իր պապական հողերը գրավ դնի ու չհանի, բայց ավտոները հանի, մի խոսքով: Բայց գնացի գյուղ, գտա տունը, ասացի՝ գործ կա, թե բա՝ ինչ, ասի՝ անհարմար է, արի գնանք նոտար, էդ տնամերձդ ետ տամ: Գնացինք, արդեն տիկին Սոնյան չկար, մյուս նոտարը ձեւակերպեց նվիրատվություն՝ 2000 քմ, ինչ արեց, փող չվերցրի նախկին տիրոջից. ասացի՝ ես ղաչաղ չեմ, մանավանդ տունդ ու տնտեսությունդ վրան է, ապրում ես ընտանիքով: Զոռեց, թե հաց-բան, ասի չէ բժիշկը չի թողնում, հիվանդ եմ, մեղր հանեց ռամկով դրեց ավտոս: Հրաժեշտ տվեցինք բարեհաջող:

Ամեն տարի գնում, խելոք հողի հարկը տալիս, գալիս էի, ու հնար չէր լինում տեսնելու էդ հողերը: Վերջին տարիներին արդեն փոխանցում էի, չէի գնում, ժամանակ չէր լինում, Սերժիկին էինք «հուղարկավորում», մեղմ ասած: Ու 13 տարի շարունակ, մտածում էի, տեսնես ինչ հող են, ինչ է աճում վրեքը, որը որտեղ է: Քարտեզներով ու գծագրերով տեղերը գտա, բայց դե տեսնելը կարեւոր էր: Ջիրոնա, Բուդվա, Տրոյա, Սեբաստիա տեսնելը հեշտ էր, սա՝ նստածս տեղից 76 կմ՝ ժամանակ չէր լինում, հարմար չէր լինում: Վերջը որոշեցի, որ ժամանակն է: Երեկ որոշեցի, գյուղապետի հետ խոսեցի, ասաց՝ արի:

Գնացի էսօր, գյուղապետը շատ հարգալից երիտասարդ է, անցած սեպտեմբերին է ընտրվել՝ Սուրեն Կոստանդյանը ու գյուղի քայլող հանրագիտարան Սերգո պապը, քարտեզների վրա մի ժամ լռվեցինք, ռազմական շտաբի նման բան էր ստացվել, նստանք ավտոն, ելանք սարերը, գյուղի բոլորը՝ 7 տեղ, մանր-մանր պտտվեցինք 3 ժամ, հետո հացի հրավիրեցին գութանավոր տրակտորի մոտ՝ տրակտորիստների հետ: Հրաշք բնություն, ես, իհարկե, էդ կողմերը նախկինում, երեխա ու ուսանող ժամանակ մանրամասն ման եմ եկել, բայց էսօր մի ուրիշ՝ հասուն կայֆ տվեց: Զամառլուի ձորի հյուսիսային լեռնաշղթայի հակառակ լանջերին, Վահագնի-Անտառամուտ արանքում: Տեսա վերջապես 13 տարի անց, շատ հավանեցի հողերս :) Որոշները անտառի հենց փեշին, որոշները՝ կարգին վարելահող, որոշները՝ մրգատու վայրենացած այգիներով, բրախած, գյուղացիք, իհարկե, խոտը քաղում են, ու լավ են անում, ասի՝ թող էլի քաղեն: Այս օրն էր իմ կյանքի ամենակարեւոր օրերից մեկը, որ ուզեցի կիսվել ձեզ հետ իմ խորունկ հոգու խորքից:

Հիմա, ուշադրություն, ամառային ճամբարների, ժամանցի, հողագործության, զբոսաշրջության հիանալի տարածքներ են, ով ոնց ուզում է՝ առանց բնությունը վնասելու, կարող է ազատորեն օգտագործել, ոչ մի վճար կամ հատուցում պետք չէ, ուղղակի տեղյակ պահեք, եթե հետաքրքրված կլինեք: Գարունը որոշ տարածքներում ծառատունկ կանեմ, նույնը ձեզ եմ մաղթում: Հա, չմոռանամ ասել՝ թերթ կարդացեք թերթ:

Տրակտորիստ Տիգրանը անեկդոտ պատմեց. Մեկը մյուսից պլասկագուբցին է ուզում, մյուսն ասում է՝ չեմ տա, հարցնում է՝ ընչի, ասում է՝ բեզարած է ...»:

https://hraparak.am/

Այսօր Այս շաբաթ Այս ամիս