Երևան, 05.Հունիս.2020,
--
:
--
,
Դե հավատացեք, դե գնացեք նրանց ետևից, ու՞մ եք սպասում... Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին.․․ Վասակ Ղարիբյանի ցնցող գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին Եվրադատարանը շառաչուն ապտակներ հասցրեց ՍԴ-ին և Քոչարյանի փաստաբանական խմբին Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի: <<Անեծք է փոքր ազգի թագավոր լինելը >>, բայց ես աղոթում եմ, որ դա օրհնություն լինի թե' Ձեզ, թե' մեզ՝ ամբողջ աշխարհի հայերիս համար Տեղի է ունեցել Փաշինյան- Պուտինի հեռախոսազրույցը. ՌԴ նախագահն շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետին Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. կա 10 մահ, որից 3-ը` այլ հիվանդությունից.ապաքինվել է 20-ը Խորհրդանշական է, որ մենք Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում. Փաշինյան (ֆոտո)

ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ. <<ԵՍ ԽԱՐԻՍԽ ԵՄ…>>

ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ. <<ԵՍ ԽԱՐԻՍԽ ԵՄ…>>

<<… Իմ` Փարիզից վերադառնալիս, ուրեմն, աշխատանք ունեի, տուն ունեի, ամեն ինչ թողեցի ու եկա… Ասացի, - ես <<խարիսխ>> եմ… Նավապետը կարող է սխալվել, մտքափոխվել, նավաստիները կարող են ընկղմվել ծովի մեջ… բայց նավը պիտի կանգուն մնա… Կանգուն մնալու համար պետք է, որ նա խարիսխ ունենա… Ոչինչ, որ ես ժանգոտած <<խարիսխ>> եմ, բայց, <<խարիսխ>> եմ… Ես եկել եմ այստեղ` ասելու համար,- ոչ մի տեղ չե՛մ գնա, ոչ մի բնակարաններում, աշխատանքներում և <<սորբոններում>> ինձ գայթակղել հնարավոր չէ, որովհետև, քանի որ ես Հայաստանում եմ, ուրեմն, <<նավը>> դեռ ընկղմված չէ, որովհետև խարիսխ ունի, ես <<խարիսխ>> եմ…
Դուք, սիրելիներս, նոր սերնդի սփռված հայեր, ուր էլ որ լինեք, վաղ թե ուշ ճանապարհը պիտի բերի ձեզ այստեղ… Տեսե՞լ եք դուք Հայաստանը, թե՞, չեք տեսել, պատկերացնու՞մ եք, թե դա ինչ երկիր է, թե չէ` նշանակություն չունի, Արգիշտի թագավորի՞ն եք ընդունում, որպես առաջին հայ թագավոր /ես չեմ ընդունում/, թե՞ ինչ որ ուրիշ բանի, նշանակություն չունի… Նշանակությունն այն է, այն ունի միայն, որ դուք` մեծահարուստ, թե աղքատ, <<կապրիչմեն>> /դերասան/ , թե մեծ գիտնական, դուք <<Հողն>> եք… Կեսարիո մեջ եք, Նիկոմեդիացի եք, Պոլսից եք, Խնուսուց, Թիֆլիզից, Սալմաստից, բոլոր կողմերից… Մի շատ լավ ընկեր ունեի, հիմա էլ ունեմ, բայց հեռու է, ասեց. <<Ձեզ նման… /ուսանող ընկեր էր, դրա համար Դուք-ով էր խոսում/,-ասեց,- Ձեզ նման երկու մարդու էլ եմ հանդիպել, մեկը` Ցյուրիխում, մյուսը` Ավստրալիայում>>: Իմ նման, այսինքն… պապերս չեն, ընկերներս չեն, բայց <<ես>> եմ ուրեմն` Կեսարիա է, Նիկոմեդիա է, Ստամբուլ է, Սալմաստ է, Շուշի է, Թիֆլիս է, Ցուրիխ է, Ավստրալիա է, նշանակություն չունի, այս բոլորը <<ես>> եմ և <<դուք>> , կտեսնվե՞նք մենք, թե՞, չենք տեսնվի, նշանակություն չունի, որովհետև երկրի ոգիները միշտ նույնն են, նրանք մեզ համար և՛ կուրախանան, և՛ կտխրեն… Այս Հայք աշխարհի, այս Արմենիա աշխարհի թաքուն, թաքնաթաքուն մնացած, ոչ թե այս կամ այն եկեղեցուն պատկանող, ոչ կաթոլիկ են, ոչ ուղղափառ են, ոչ բուդդայական են, ոչ քրիշնայական են, այլ` անհայտ մի ցեղ… Անհայտ մի ցեղ` անհայտ ոգիների, որ մեզ պահում է, միացնում է և կպահի այնքան ժամանակ, ինչքան ձեր նման ինձ ունկնդրողների և իմ նման` այսպես խոսողների նման մարդիկ կան… Ինչքա՞ն դա կտևի, չգիտեմ, մեր սերունդը հանեցեք մեջտեղից, մի սերունդ կորցնելու եք, կորուսյա~լ սերունդ… Սկզբից, շատ վաղ սկզբից ասել եմ,- մի սերունդ կորցնելու եք, բայց այդ կորուսյալ սերնդի մեջ կգտնվեն մարդիկ, որոնք կվերակենդանացնեն թե՛ ինձ, թե՛ քեզ, թե՛ այդ անհայտ, առայժմ անհայտ մնացած մի երկրի ոգիներին… Ամեն>>:

Ara Abgaryan-ի դիմատետրի էջից

Այսօր Այս շաբաթ Այս ամիս