Երևան, 17.Փետրվար.2020,
--
:
--
,

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Թերթերից մեկը գրում է., որ «Հարսնաքար»-ում հանրապետականների «կորպորատիվն» անցել է անչափ ուրախ։ Հրավիրված են եղել քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ, գործարարներ՝  մոտ 700-800 մարդ։ 

Բացման բաժակաճառն ասել է Սերժ Սարգսյանը՝ ապաքաղաքական ցանկություններով ու հորդորներով։ Նրա սեղանակիցներն են եղել Արա Բաբլոյանն ու որդին։ Ասում են՝ ՀՀԿ նախագահը բարձր տրամադրություն է ունեցել, պարել է, կատակել։ Առանձնահատուկ խմել է Ռոբերտ Քոչարյանի կենացը։ Երեկույթի անակնկալը եղել է Աշոտյան-Շարմազանով-Արման Սահակյան տրիոյի՝ ընկերության մասին երգը, երգել է անփոխարինելի Շուշան Պետրոսյանը։ Ինչպես ասում են՝  քեֆ անողին քեֆ չի պակսիլ...

Այսօր Այս շաբաթ Այս ամիս