Երևան, 07.Օգոստոս.2020,
--
:
--
,
Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է ավելի քան 70 կյանք խլած պայթյունի պատճառը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը ՀՀ ԿԳՄՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ. Ալեքսանդր Կրիլով Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ. Լիանա Սարգսյան Խմբագրում ենք 17-դարյա հայ գրականությունը Դիտարկումներ հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների «Հայոց լեզու» առարկայի ծրագրի նախագծի վերաբերյալ

Փողեր տնտեսելով մի օր կունենանք տնտեսապես հզոր երկիր, բայց ոչ ազգային պետություն. Կարին Տոնոյան

Եվ նորից այն մասին, թե ինչու չպետք է փակվեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որևէ ծննդատուն կամ դպրոց և այլն...

Յուրաքանչյուր բան, որ ստեղծվում է որևէ երկրում և անգամ որոշ ժամանակ համարվում է հաջողված նախագիծ, արդեն իսկ հարստություն է՝ արված գործ, որի վրա հանրային գումար է ծախսվել, և որի արդյունքում ամենաքիչը մարդիկ են մասնագիտացել, գործող մեխանիզմ է ստեղծվել: Հասկանո՞ւմ եք, մասնագետներ են դարձել.... սա նույն է, որ ծնողը ահռելի գումարներ տա որդուն գյուղատնտես դարձնի, գործիքներ ու մեխանիզմներ ձեռք բերի նրա համար, բայց հետո չթողնի իր հողի վրա աշխատի...... Չմոռանանք՝ ցանկացած պետության ամենամեծ արժեքը կայացած մասնագետներն են, և նրանց կայացման վրա ծախսված ժամանակն ու այլ ռեսուրսները պետության տնտեսական զարգացման նախահարթակը:
Երբ որևէ լուրջ նախագիծ ենք սկսում, հաջողության երկրորդ պայմանը այն իրականացնող թիմի հավաքագրումն է և արագ նեղմասնագիտացումը, որովհետև ցանկացած գործ ունի իր նեղոլորտային նրբությունները և անգամ լավ մասնագետն աշխատելով ավելի է խորացնում իր հմտությունները: Եվ եթե նրանց ուսման համար վճարողը ծնողն է, ապա լավ մասնագետ դառնալու համար աշխատավարձի տեսքով վճարում է պատվիրատուն, որը վերոնշյալ նախագծերի դեպքում պետությունն է:
Օրինակ «Հայ ասպետի» դեպքում շուրջ 30 հոգանոց անձնակազմ, որը աննկարագրելի մասնագիտացել էր ինտելեկտուալ հեռուստախաղեր ու ցանկացած պատմական, ուսուցողական ֆիլմ ու տեսանյութ նկարահանելու գործում, հաղորդումը փակելուց հետո պարզապես ցրվեց ու փոշիացավ: Բացի դրանից 8 տարի շարունակ պետական ֆինանսավորման արդյունքում մենք ստեղծել էինք արշավային շատ լուրջ բազա՝ մոտ 100 երեխայի համար վրաններ, հավաքովի տաղավարներ, քնապարկեր, ներքնակներ, դաշտային ճաշարանի պարագաներ և այլն: Ստեղծվել էր հեռուստամոնտաժային ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան ստուդիա, որը պատրաստի հաղորդումը ուղղակի տրամադրում էր Հ1-ին: Ստեղծվել էր ՀՀ-ում գոյություն ունեցող գեղարվեստական, գիտակրթական ու հանրագիտարանային գրքերի մի քանի հազարանոց փայլուն հավաքածու և այլն, և այլն, և այլն.....: Սա պետության հարստություն չէ՞ր, արդյոք հնարավոր չէր այդ ստեղծած բազայի վրա նոր հանձնարարություն, նոր պատվեր իջեցնել, եթե ամեն այսքան նվիրումով ստեղծածը քանդենք, միշտ նույն տեղում չե՞նք դոփելու.... այո, ժամանակ առ ժամանակ պետք է նորացնել, փոխել, թարմացնել ամեն ստեղծած, ինչպես տունն են նորոգում ու թարմացնում, բայց այդքան մեծ ռեսուրսը ուղղակի մի անմիտ որոշմամբ, ինքնամեծար ու անհեթեթ սկզբունքներից ելնելով, կամ նորը, ավելի լավը ստեղծելու դատարկ խոստումներով քամուն տալը, ներեցեք, բայց ժողովրդական լեզվով ասած ուղղակի տնաքանդություն է, և սրան ոչ մի արդարացում չկա.....
Իսկ այս բոլոր նախագծերի այլընտրանքը ստեղծվելո՞ւ է..... գոնե ես մեծ հույսերով և ինքնազսպմամբ սպասում էի «Հայ ասպետից» ավելի լավ, մի քանի անգամ ավելի լավ նախագծի...... բայց միայն սպասվելիք մրցույթների սուտ խոստումներ լսեցինք ու անցանք այլ գործի.... մենք անցանք, հասկանում եք, մենք ստեղծող մարդիկ ենք և միշտ պատրաստ ու կարող անապատում օազիս ստեղծելուն, բայց մեր տեղում այդպես էլ ոչինչ չստեղծվեց.......ոչինչ, որը կզարմացներ, կհիացներ, գուցե նախանձ առաջացներ, բայց նաև կստիպեր խոնարվել ստեղծածի առջև, եթե միայն իմանայիք, որքան էինք երազում այդ մասին.... որ մեզ գործով ապացուցվեր, որ եկել են ավելի լավը ստեղծողներ, որ մենք նորերից վատ էինք աշխատում, չզարմանաք, այո, այո, երազում էինք, ի սեր մեր հայրենիքի, մեր ազգի..... եթե միայն ընկալեիք հայրենանվիրման այդ խենթ հոգեվիճակն ու սկզբունքները.....
Հիմա հերթը «Արմաթին» հասավ, հետո մյուսներին, և հետո՞...... գուցե «տնտեսական հրաշքի» պատրանքներով տարաված ցանկացած միջոցներով երկիր փող ներմուծելու ամենակուլ ջանքերով, միայն դրամային առումով ոչ շահութաբեր կառույցներ փակելով ու տենդագին փողեր տնտեսելով մենք մի օր կունենանք տնտեսապես հզոր երկիր (որին միայն մոլեռանդ ու մանկամիտ անհաշվարկային մտածողությամբ կարելի է հավատալ)......բայց ոչ ազգային պետություն, լսում ե՞ք, գուցե դա կլինի հազար ու մի երկրից միլիոնավոր էմիգրանտների 4-5 միլիոնանոց երազած երկիրը, բայց ոչ հայինը, հասկանում եք, ու ոչ հայկականը....... և, ինչպես երեկ որդուն բանակ ճանապարհած ընկերներիցս մեկն էր ասում՝ մի օր կխելագարվենք այն մտքից, որ մեր որդիները սահմանին ավելի շատ այլազգու են պաշտպանելու, քան հայի..... կամ մեր սահմանները պետք է վստահենք, ասենք, ՀՀ քաղաքացի մուսուլման պակիստանցու, արաբի ու հնդիկի՞...... ապացույցը՝ Եվրոպական մի շարք երկրներ, որոնք իրենց սուտ դեմոկրատիային գերի ընկած այսօր գերճիգեր են գործադրում
Իսկ մենք երազում ենք «Հայ ասպետ» դպրոցում «Արմաթ» լաբորատորիա բացել, կասեք՝ ինչն է խանգարո՞ւմ.... միայն տարածքի՝ դասասենյակի բացակայությունը, որովհետև շուրջ 200 աշակերտ ունեցող դպրոցին անգամ վարձակալությամբ չի տրամադրվում հարյուրավոր թերբեռնված դպրոցների դատարկ ու օրեցօր ավերակի վերածվող մասնաշենքերը..... բայց սա մի ուրիշ ապապետական մտածողություն է, որին լրացուցիչ կանրադառնամ, թեև դրա մասին գոռում ենք արդեն հինգ տարի:
Իսկ հիմա պարզապես իմ՝ որպես ՀՀ հպարտ ու ազատ արտահայտվելու իրավունք ունեցող քաղաքացու, կարծիքն ու պահանջն եմ ներկայացնում-
Չի կարելի կտրել այն ամուր ճյուղերը որոնց վրա պիտի ծաղկեն վաղվա պտղի բողբոջները, չի կարելի, այլապես վաղը Հազարան բլբուլի կարիք պիտի զգանք:

Կարին Տոնոյան
Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է ավելի քան 70 կյանք խլած պայթյունի պատճառը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը ՀՀ ԿԳՄՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ. Ալեքսանդր Կրիլով Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ. Լիանա Սարգսյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս