Երևան, 02.Ապրիլ.2020,
--
:
--
,

Միջանկյալ լուծում. Վարչապետը՝ սպանդանոցային մորթի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ նաև սպանդանոցային մորթի պարտադիր պահանջին ու գյուղացիների բողոքի ակցիաներին:

«Այո, պարտադիր պետք է անցնենք սպանդանոցային համակարգին, սա նաև երկրի ստանդարտի ու երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում, ունեն արդարացի փաստարկներ: Այո, դրանցից ամենակարևորն այն է, որ չունենք բավարար խտություն ու քանակ սպանդանոցների: Ինչո՞ւ չունենք, որովհետև անընդհատ այս որոշումը հետաձգում ենք, որովհետև այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրման, փողը դնում են, մտածում՝ կարող ա՞ սպանդանոցը կառուցեմ, փող ծախսեմ, պարզվի՝ կառավարությունը կարգավորումը չեղյալ է արել:

 

Մյուս կողմից ունենք իրավիճակ, հայրենակիցներ, ովքեր ներդրում են արել ու հայրենակիցներ, ովքեր խնդիր ունեն իրավիճակի հետ: Այո, կառավարությունը պատրաստ է քայլ ձեռնարկել ու առաջարկում ենք հետևյալը: Մինչև փետրվարի 6-ը կդիտարկենք սուբսիդավորվող վարկերում այնպիսի կարգավորումներ, որպեսզի սպանդանոցների կառուցման ու տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեծվեն լավագույն պայմաններ: Պատրաստ ենք այլ առաջարկներ ևս լսել: Եթե ընդունելի է, մինչև հուլիսի 1-ը տալ ժամանակ, որպեսզի մեր հայրենակիցներն իրար հետ միանան, ներդրում անեն ու հուլիսի 2-ից էլ էս թեմային չենք անդրադառնալու»,- ասաց Փաշինյանը:

http://armlife.am/

Այսօր Այս շաբաթ Այս ամիս