Երևան, 17.Փետրվար.2020,
--
:
--
,

ԵԽԽՎ գերմանացի պատգամավորները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ

Հունվարի 30-ին Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) պատգամավոր Կարին Շտրենցին: Անցյալ տարի Շտրենցը տուգանվել էր 20 հազար եվրոյով: Նա մեղադրվում է առնվազն 20 հազար եվրո կաշառք ստանալու մեջ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի շահերի լոբինգ կատարելու համար, հաղորդում է Deutsche Welle-ն: Հինգշաբթի Շտրենցի նկատմամբ քննության շրջանակում դատախազության, Քրեական գործերի դաշնային գերատեսչության և Բելգիայի ոստիկանության մոտ 100 աշխատակիցներ խուզարկություն են անցկացրել 16 կետերում, այդ թվում Բունդեսթագում պատգամավորի գրասենյակում, Բեռլինի նրա անձնական բնակարանում: Շտրենցից բացի՝ գործով անցնում են Բունդեսթագի նախկին պատգամավոր (ՔԴՄ) Էդուարդ Լինթները: Վերջինս, ըստ դատախազության, 2008-2016թթ. կեղծ բրիտանական ընկերության միջոցով Ադրբեջանից ստացել է մոտ 4 մլն եվրո: Այդ գումարի զգալի մասը նա ուղղել է ԵԽԽՎ առանձին անդամների, որոնք պետք է դրական արտահայտվեին Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ և դեմ արտահայտվեին այդ երկրում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին: Գործում ներգրավված է նաև երրորդ կասկածյալ, որի անունը քննությունը դեռ չի բացահայտում: Նա մեղադրվում է կեղծ ընկերություն և իր փաստաբանական գրասենյակի միջոցով բանկային հաշիվներ բացելու մեջ, որոնցով կատարվել է փոխանցումը ԵԽԽՎ անդամներին: Կարդացեք նաև

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/01/31/1091405/?fbclid=IwAR2UEv093MFk7SP0_JrBGmVCEwHCApi7uxJ6KCecHdDwkyX8kEGiSlyHBhc

© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Այսօր Այս շաբաթ Այս ամիս