Ереван, 24.Сентябрь.2020,
--
:
--
,
Адмирал Сергей Авакянц: командующий Тихоокеанским флотом родом из страны, где нет моря Один из гениев 20-го века Эмиль Артин: как армянин заложил основы современной алгебры Пятерка покоривших Вселенную : Эти армяне просто космос Колоссальный вклад армянского народа в Победу: самое большое количество героев СССР на душу населения. Любопытные факты и сведения Луи де Фюнес внук армянки из Эрзрума очень любил армянскую толму Древний армянский праздник — Затик — День Рождения Бога Солнца Цена на электроэнергию в Чили упала до нуля, и вот уже 113 дней подряд держится на этом уровне Владимир Казимиров: Никол Пашинян во многом прав. История и перспективы карабахского урегулирования /Видео/ Я построил строения на 5 млн. кв.м по всему миру, но сейчас буду работать во благо Армении | Новости Армении artinews.ru

Դուք այսօր էլ ունեք այդ հնարավորությունը՝ երկիրը չկանգնեցնել ակնհայտ արդյունքով երկընտրանքի առաջ. Արամ Սարգսյան

Հարգելի ՍԴ դատավորներ, 2018-ին Հայաստանում քաղաքական իրավիճակի, օրենսդիր և գործադիր իշխանության փոփոխություններից հետո, հաշվի առնելով տասնամյակներով Սահմանադրական դատարանի գործունեությունից հանրության մեջ ձևավորված իրավացի բացասական վերաբերմունքը, գտնում եմ, որ քաղաքական անհրաժեշտություն է ՍԴ նոր կազմ ունենալը, որում չի բացառվում նաև ձեզնից ոմանց ներկայությունը, ինչպես գործադիր ու դատական իշխանության մեջ շարունակում են պաշտոնավարել շատերը:
Իշխանությունը փորձեց հնարավորը՝ անգամ հանրային ընկալումներում խոցելի առաջարկների միջոցով ձեզ ինքնակամ հեռանալու հնարավորություն ընձեռելով։ Դուք այսօր էլ ունեք այդ հնարավորությունը՝ երկիրը չկանգնեցնել ակնհայտ արդյունքով երկընտրանքի առաջ, և արժանապատիվ հեռանալ։ Հայաստանում գործող գրեթե բոլոր և ԱԺ-ում ներկայացված 3 կուսակցություններն էլ կողմ են ՍԴ կազմի փոփոխությանը, դեմ են միայն փոփոխության ձևերին։
Ձեր մնալուն կողմ են նախկինները, որ քաղաքական իրավիճակը ճիշտ գնահատելով հեռացան, բայց ձեզ հորդորում են մնալ մի խրամատում, որից իրենք առաջինը դուրս եկան: Հասկանալով նաև ձեր անձնական կյանքին խառնվելու, ոստիկանական մեթոդներով ձեզ որոշում պարտադրելու մեթոդներից ձեր բնական վիրավորվածությունն ու նեղացածությունը, այնուամենայնիվ, գտնում եմ, որ պետությունը արհեստական հակադրությունից և ցնցումներց հետ պահելու գիտակցությունը գերակշռող կլինի։ Ձեր հեռանալը ոչ նահանջ է, ոչ պարտություն, պարզապես անհրաժեշտություն է, որը գիտակցելը շատ ավելի մեծ արժանապատվություն է, քան առժամանակ դիմադրելը:

Արամ Սարգսյան
Сегодня За неделю За месяц