Երևան, 02.Ապրիլ.2020,
--
:
--
,

Հանկարծ կոստյումը չպատռվի

Ձեզ երևի խաբս տվեց այն, որ ստամբուլյանի դեմ ժողովուրդը միացավ նախաձեռնած ստորագրահավաքին. ձեզ թվաց, թե այդ ձայները ժողովուրդը ձեզ է տվել, և դուք այդքան ձայն ունեք ու կարող եք նաև նման կոչով հանդես գալ: Դուք այդպես էլ չկարողացաք պատասխանել, թե ինչ ճանապարհ եք առաջարկում ազատվելու նախորդ իշխանությունների կեղծիքները կնքած ՍԴ-ից: Չփորձեք պատճառաբանել, թե Նիկոլն էլ իր կամակատարներին է ուզում դնել: Առաջին քայլը նախ կեղծարարներից ազատվելն է, որպեսզի նրանք չվիժեցնեն ապագայում սահմանադրական դատարանին վերաբերող այս կամ այն հարցը: Երկրորդը՝ պայքարել, որ Նիկոլը կամ ցանկացած մեկ ուրիշը իր կամակատարներին չնշանակի: նախ՝ առաջինը, հետո՝ երկրորդը: Թե չէ երևակայական երկրորդի համար վիժեցնել եք ուզում փաստական առաջինը: Ո՞րն է ձեր ասած պետականությունը. Թովմասյան Հրա՞յրն է ձեր պետականությունը, թե՞ Թովմասյան Հրայրի ձևած սահմանադրությունը, Թովմասյան Հրայրի դրած ստորակետե՞րն են ձեր պետականությունը, որոնք դուք առաջարկում եք սրբորեն պահպանել ու որոնց պատանդն եք ուզում թողնել ժողովրդին, ինչ է թե Նիկոլը ձեզ դուր չի գալիս: Դուք պաշտպանում եք այն կոստյումը, որը Թովմասյանը կարել էր ՍՍ-ի համար: Հանկարծ կոստյումը չպատռվի. ահա թե ինչ է ձեր ուզածը: Բոլորը հասկանում են, ու ոչ ոք չի թաքցնում, որ հանրաքվեն ոչ թե նոր սահմանադրություն ունենալու համար է, այլ ոմանցից ազատվելու: Ինչու նախ չեք դիմում այդ ոմանց...

Tadevos Tonoyan 

ԿԱՄՔ-ի հայտարարության առիթով

Այսօր Այս շաբաթ Այս ամիս