Երևան, 31.Մարտ.2020,
--
:
--
,

Հայաստանում մաֆիան պետք է ոչնչանա, երկու նախագահների սեփականաությունը պետք է ազգայնացվի

Ի՞նչ գին ունի հանրաքվեն իշխանության համար: Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ նշեց. «Իշխանության ճակատագրի հարց կա, բայց կարևոր է նաև հեղափոխության անդարձության համար, հանրաքվեն, իմ կարծիքով, մեր ժողովրդի ապագայի հետ շատ մեծ առնչություն ունի, վստահ եմ, որ « Այո»-ն անցնելու է»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխանությունը անցած երկու տարիներին ինչ-որ տեղ որոշ ոլորտներում հեղափոխությունը պարապուրդի մատնեց. «Թույլ տվեց, որ քաղաքական դիակը կենդանանա: Այս բոլորը կհանգուցալուծվի հանրաքվեով… Իշխանությունը հարկադրված է եթերային իր պատկերացումների և իրականության բախումից հետո հանդիպել ժողովրդի հետ, որ թեև իրենից մի քիչ նեղացած է, բայց իր հետ է»:

Լ. Շիրինյանի դիտարկմամբ՝ հանրաքվեն կարևոր է նաև միջազգային հարաբերությունների առումով. «Պետք է կարողանանք ցույց տալ, որ հայկական ժողովրդավարությունը տարուբերվող տարածաշրջանում, թշնամիների և ոխերիմ բարեկամների միջավայրում ամրանում է: Սա կարևոր է ստրատեգիական և մշակութային-քաղաքակրթական իմաստով»:

 

Քաղաքագետի խոսքով՝ լյութոկրատների մարտավարությունը հասկանալի է՝ ձգձգել, քայքայել, հուսալքել. «Լայնորեն համագործակցում են միջազգային տարբեր ուժերի հետ… Կրկնությունն են 1920թ. հայ բոլշևիկների սերնդի, որոնք ռուսների հրամանով Թուրքիայի առաջ հայկական բանակի, ամրոցի դռները բացեցին»:

«Հայաստանում մաֆիան պետք է ոչնչանա,- ընդգծեց Լևոն Շիրինյանը:- Երկու նախագահների սեփականությունը պետք է ազգայնացվի:

Մանրամասն տեսանյութում:

https://www.1in.am/2709220.html?fbclid=IwAR3_Nc2dwUl2UjHjmzzFH523W59YYsikmZTjusmS9gkzUWE0ya2WJrENE20

Այսօր Այս շաբաթ Այս ամիս