Երևան, 31.Մարտ.2020,
--
:
--
,

18.000 դոլար՝ ոչինչ չանելու համար

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․

«Երբեք...
Բայց արդար է՞...

Երբեք չեմ հաշվել ուրիշի հասույթը կամ եկամուտը: Զզվելի զբաղմունք է...
Բայց և չեմ կարող չհարցնել, թե զբաղեցրած պաշտոնում արձանագրած ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է մի քանի ամսվա ընթացքում շուր 18.000 դոլարի պարգևատրում ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին հայտնված տիկինը:
Գիշերօթիկ ու մանկատուն է փակում, հարյուրավոր մարդկանց դարձնում անգործ, կարիքավոր երեխսներին թողնում բախտի քմահաճույքին, իսկ ինքը պարգևատրվում: Ինչի՞ համար՝ ոչ ստանդարտ թեմաներով հարցազրույց տալու՞, թե՞ ենթակա հիմնարկները քանդելու և մարդկանց մի կտոր հացից զրկելու...
Բա դա արդար է՞...»։

Այսօր Այս շաբաթ Այս ամիս