Երևան, 31.Մարտ.2020,
--
:
--
,

Մեկ տարում շաքարի գինը նվազել 13.2%-ով, ձվինը՝ 25.9%-ով. բանջարեղենի եւ մրգերի գները եւս նվազել են. ԱՎԿ

Ազգային վիճակագրական կոմիտեն այսօր՝ մարտի 4-ին, հրապարակել է 2020 թ. հունվար-փետրվարին ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը, ըստ որի՝ սպառողական շուկայում վերջին մեկ տարվա ընթացքում՝ 2020 թ. փետրվարը 2019 թ. փետրվարի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ վերջին մեկ ամսվա՝ 2020 թ. փետրվարը հունվարի համեմատությամբ գնանկումը 0.2%-ի չափով է:

2020թ. փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.1%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0.8% գնանկում է արձանագրվել: Գնանկմանը մեծապես նպաստել են կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբի 4.4% եւ մսամթերքի 1.1% գնանկումը:

Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.6%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 4.4% գնանկում: Ձվի գինը 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ նվազել է 25.9%-ով, իսկ 2020թ. հունվարի համեմատ` 18.3%-ով:

Էական գնանկում է արձանագրվել նաեւ շաքարավազի շուկայում, մասնավորապես, վերջին մեկ տարվա ընթացքում շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 13.2% գնանկում:

2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ բանջարեղենի եւ մրգերի գները եւս նվազել են, համապատասխանաբար՝ 12.9% եւ 2.1%:

Ոչ պարենային ապրանքների գները մեկ տարվա ընթացքում աճել են 1.9%-ով, առանձին բենզինի գծով արձանագրվել է 0.8% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 1.6% գնանկում:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.4% հավելաճ, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 0.1% նվազում:

 
Այսօր Այս շաբաթ Այս ամիս