Երևան, 31.Մարտ.2020,
--
:
--
,

Չորս մոմերի առակը

 Չորս մոմեր էին դրված սեղանի վրա և դանդաղ այրվում էին` լուսավորելով սենյակը: Լռության մեջ լսվեց նրանց խոսակցությունը: Առաջինն ասաց: «Ես հանգստությունն եմ, բայց այլևս չեմ ուզում այրվել, քանի որ մարդիկ ինձ հետ չեն հարմարվում», — որից հետո նրա լույսը մարեց: Այնուհետև երկրորդը պատասխանեց: «Ես Հավատն եմ, բայց իմ կարիքը ոչ ոք չունի, նրանք պարզապես հրաժարվում են ինձանից, ուստի իմաստ չունի այլևս այրվել»։ Երբ նա լռեց, մի թեթև քամի նույնպես մարեց նրան։ Երրորդ մոմը տխուր էր: «Ես Սերն եմ և հոգնել եմ լույսս պահպանելուց: Շուրջը ոչ ոք չգիտի ինչպես գնահատել և սիրել, շատերը ոչ միայն անտարբեր են միմյանց նկատմամբ, այլև ատում են նրանց, ովքեր ամենաշատն են սիրում իրենց», – ասաց նա և հանգավ: Դրանից անմիջապես հետո մի երեխա մտավ սենյակ և տեսավ, որ մթության մեջ վերջին լույսն է հազիվ վառվում, և նա արցունքով լի աչքերով ասաց: «Ես վախենում եմ մթությունից։ Ինչո՞ւ չեք այրվում»։ Վերջին մոմը պատասխանեց: «Սրբիր քո արցունքները և մի վախեցիր, քանի որ մինչ ես վառվում եմ, միշտ էլ հնարավորություն կա կրկին մնացած մոմերը վառելու, քանի որ ես Հույսն եմ»: Մի կորցրեք ձեր հույսը երբեք և ոչ մի դեպքում:
https://news.armblog.am/02/92476?fbclid=IwAR3mSY0IaldVpfugcaQN0Oq_1ZtwwdytL7fq1WJfQUEW27mF-x_p_J4K0tw

Այսօր Այս շաբաթ Այս ամիս