Երևան, 31.Մարտ.2020,
--
:
--
,

Պրոֆեսոր Սուրեն Արեւշատյանը, ով ժամանակին Ե. Չարենցի դատավարության մասնակից փաստաբանն էր, եղել է նաև ԽՍՀՄ քաղբանտարկյալ, գրող, հրապարակագիր Մերուժանի շահերի պաշտպանը

Հարցազրույց ԽՍՀՄ քաղբանտարկյալ, գրող, հրապարակագիր Մերուժանի հետ

-Նախորդ օրը Ազգային ժողովում քննարկման էր դրվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում էր դատավորի նշանակման տարիքային շեմը 28-ից 25-ի իջեցնել եւ սահմանել 3 տարվա աշխատանքային ստաժ՝ 5-ի փոխարեն: Կային տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

– Ամենից առաջ ցանկալի եմ համարում անդրադառնալ այն կարեւոր հարցին, որի շուրջը ծավալվող բանավեճերը օրերս ԱԺ-ում տեղի ունեցան, նորովի մեկնաբանություններ ստացան, որոնցից եւ ոչ մեկը չի հնչում արժանահավատ եւ համոզիչ: Հարցը վերաբերում է դատավորների նշանակման տարիքային ցենզին ու փորձառությանը, այսինքն, դրանք պետք է լինեն 25 տարեկան նշանակված դատավոր, եւ՝ 3 տարվա փորձառություն ունեցող իրավաբան: Զարմանալին այն է, որ այսքան արատավոր անցյալ ունեցող դատարաններից հոգնած մեր հասարակությունը երազում է ունենալ բարձր մակարդակի իրավաբանական գիտելիքներ ունեցող, բարեխիղճ, քաղաքացիական կեցվածք ու կենսամտածողություն ունեցող փորձառու դատավոր, ումից կարելի է ակնկալել պատշաճ արդարադատություն: Ինչ վերաբերում է տարիքային խմբին, ապա հիշեցնեմ մի դեպք ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում դատախազ Հարիսոնի նշանակման ժամանակ, առաջին դեպքում առաջարկը մերժվեց միայն այն պատճառով, որ դեռ չէր լրացել մեծ իրավաբանի 50 տարին: Մեկ տարի անց միայն նա արժանացավ դատախազի աթոռին: Ինչպես գիտենք, իրավագիտությունը ենթադրությունների գիտություն է՝ հենված պատմական կամ ժամանակակից որեւէ փաստի վրա, ինչի մեկնակետում հանգուցալուծվում է այս կամ այն վճիռը, դատավճիռը, որոշումը: Պատմական ակնարկի կարգով հիշեցնեմ եւս մի դեպք: Ժամանակին Հռոմի պրեֆեկտ Տիգելինոսը պահանջում է Գայոս Կրատոսից ձեւակերպել իրավագիտություն հասկացության ֆորմուլան եւ ստանում է հետեւյալ պատասխանը. «Դեպքերի հաճախականությունը ստեղծում է ավանդույթ: Ավանդույթը ծնում է օրենք: Օրենքը սահմանում է իրավունք»: Այս պատմական եզրահանգումը հիմք է դարձել ոչ միայն հռոմեական, այլեւ համաշխարհային իրավագիտության բովանդակության մեջ: Սա է վերջնահանգույց որոշումը իրավաբանության մեջ: Կարդացեք նաև «Դավաճանությունն էլ միշտ լինելու է, կախված այն բանից թե ի՞նչն եք համարում դավաճանություն». Արտակ Զաքարյան Բարսեղ Բեգլարյանի որդին հրաժարվեց ցուցմունք տալ Հայաստանի ՍԴ կազմը որևէ կերպ փոփոխելուց առաջ պետք է հաշվի առնվի, որ Հունգարիայի իշխանությունների կողմից նման փորձը ՄԻԵԴ-ի կողմից ճանաչվել է որպես ՄԻԵԿ երկու հոդվածների խախտում. Դավիթ Հարությունյան Ի լրումն արդի ամերիկյան իրավամտածողության, կա մեկ այլ ձեւակերպում. «Նախքան դատական մարմին դառնալը, իրավագետը պետք է անցնի աշխատանքային փորձաշրջան նոտարական գրասենյակներում, զագսերում եւ այլ իրավաբանական շրջանակներում»: Այս դեպքում միայն նա կարող է տիրապետել քաղաքացիաիրավական հարաբերությունների եւ քրեագիտական գիտելիքներին: Մեր ԱԺ-ում դեռեւս հում են իրավաբանների մեծ մասը, մինչդեռ նախորդ ԱԺ-ում կային բավարար չափով իրավաբանական գիտելիքներ ունեցող մարդիկ, զորօրինակ՝ Դավիթ Հարությունյանը, Արտակ Զաքարյանը եւ այլք: Այս պայմաններում հնարավոր չեն իրականացնել այն առաջարկները, որոնք մի անգամ եւս քննարկման եւ վերլուծության կարիք ունեն:

– Մերուժան, Դուք նախկին խորհրդային դատարաններում «շփվել» եք իրավաբանների, դատավորների, դատախազների հետ, խորհրդային գուլագներում նստել նրանցից շատերի հետ: Նրանք նույնպե՞ս «ջահել» էին, բայց՝ «փորձառու»:

– Իմ քրեական գործով պատիժ իրականացնող իրավաբանները եղել են Հայաստանի Գերագույն դատարանի անդամ Էդուարդ Սիմոնյանը, եւ՝ գործով մասնակցող փաստաբան, մեր շահերի պաշտպան, պրոֆեսոր Սուրեն Արեւշատյանը, ով ժամանակին եղել է նաեւ Ե. Չարենցի դատավարության մասնակիցը, որպես փաստաբան: Ի դեպ, Սուրեն Արեւշատյանը Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արեւշատյանի հայրն էր: Նման պատկառելի անցյալ ունեցող իրավաբաններն իրենց ներկայացուցչական արտաքինով եւ աշխատանքային անցյալով ներկայացնում էին այն օրերի դատական համակարգը: Ի պատիվ նրանց ավելացնենք նաեւ, որ վերջիններս փայլուն տիրապետում էին մայրենի լեզվին, հայոց պատմությանը եւ իրավագիտությանը, ինչը հնարավորություն էր տալիս նրանց դատական պրոցեսի ընթացքում բանավիճելու:

– Երբ նշեցիք՝ տիրապետում էին մայրենի լեզվին, մտաբերեցի, որ ԱԺ-ին առաջարկվող փոփոխությունների փաթեթում պարտադիր է դատավորի համար առնվազն երկու եւ ավելի լեզուների տիրապետելը:

– Դա քմածին է եւ ծիծաղառիթ: Դեռեւս ժամանակին Պողոս Նուբարը նախապատվելի էր համարում, որ արտաքին գերատեսչության ղեկավարն առավել տիրապետի իր մայրենի լեզվին, քան՝ որեւէ օտար լեզվի, քանզի օտարազգի որեւէ լեզվի տիրապետելով՝ նրա մոտ առաջանում է թուլություն դեպի տվյալ ազգը, եւ դրանով տուժում են պետական իրավահարաբերությունները՝ դիվանագիտության մեջ:

Հարցազրույցը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ 06.03.2020

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/03/07/1098365/

© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Այսօր Այս շաբաթ Այս ամիս