Երևան, 02.Ապրիլ.2020,
--
:
--
,

Ռիսկի գոտում գտնվող մարդ չունենք

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ բոլոր նոր վարակվածները նույն շրջանակից են, այսինքն՝ 18 վարակվածներից 11-ը հայտնի նշանդրեքի մասնակիցներ են:

Վարչապետը նշել է, որ լավ լուր էլ կա. առաջին վարակվածի, որի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր մարտի 1-ին, հերթական թեստը բացասական է եղել: Նա եւս մեկ թեստ կհանձնի եւ եթե դա էլ բացասական լինի, կգնա տուն :

«Ռիսկի գոտում գտնվող մարդ չունենք, որովհետեւ մեր հաստատված դեպքերը մինչեւ 51 տարեկան են, իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ 100 տոկոսով բուժում պետք է ունենանք: Միայն մեկ քաղաքացի ունենք, որ 72 տարեկան է, բայց փառք Աստխո, նրա մոտ որեւէ բացասական ախտանշաններ չկան: Այնպես որ հույս ունենք, որ այս պրոցեսը մենք ավելի թեթեւ կտանենք, քան տարել ենք H1N1 վիրուսի դեպքը:

Գիտեմ, որ էլ շատ քաղաքացիներ առողջապահության նախարարության հորդորներին հետեւելով շաբաթ-կիրակին անց են կացնում ընտանեկան միջավայրում: Մենք նույնպես այդպես ենք վարվում:

Յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարեւոր է հետագա պրոբլեմները կանխելու համար»,-հայտարարեց Փաշինյանը:

Այսօր Այս շաբաթ Այս ամիս