Երևան, 31.Մարտ.2020,
--
:
--
,

Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, եւս 300-ի համար տարածքներ ենք պատրաստել. Փաշինյան

 

«Որոշել ենք, որ մեկուսացման քաղաքականությունը պետք է շարունակել:

Մի բան ակնհայտ է, որ մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլեւ ակնկալվող տնտեսական դժվարությունները: Այսօրվանից պետք է տրամադրվենք, որ թե առողջապահական համակարգի, թե օրենսդրության, թե քաղաքացիական համերաշխության, թե ազգային միասնության, թե տնտեսական առումով պետք է խնդիր դնենք, որ ՀՀ-ն, բոլորս պետք է այս իրավիճակից դուրս գանք ուժեղացած, ավելի պինդ ամուր դիրքերից հանդես գանք»:

Վարչապետը հավելել է, որ երբ այս իրավիճակը միասին հաղթահարենք, տնտեսական դժվարություններ ունեցած ընկերություններին աջակցելու խնդրին կանդրադառնան:

«Մենք այդ իրավիճակը կքննարկենք եւ կտեսնենք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկելու: ՈՒնեմ պատկերացումներ, թե տնտեսական  դժվարություններն ինչպես պետք է հաղթահարենք, եւ կհաղթահարենք, կասկած չունենաք»,-Facebook-ի իր ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

 
Այսօր Այս շաբաթ Այս ամիս