Երևան, 07.Օգոստոս.2020,
--
:
--
,
Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է ավելի քան 70 կյանք խլած պայթյունի պատճառը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը ՀՀ ԿԳՄՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ. Ալեքսանդր Կրիլով Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ. Լիանա Սարգսյան Խմբագրում ենք 17-դարյա հայ գրականությունը Դիտարկումներ հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների «Հայոց լեզու» առարկայի ծրագրի նախագծի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել է

Այս պահի դրությամբ Հայաստանում մորոնավիրուսի 52 դեպք է արձանագրվել, 32-ը կապված են Էջմիածնի հետ, 11-ը` արտադրամասի հետ: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչու են երեկ դեպքերն այդքան շատացել, որովհետեւ առողջապահության նախարարությունը որոշել է մեկուսացած անձանց թեստ անել: Այդ թեստերից 7-ը հաստատվել են: Ընդ որում, այդ 7 անձինք որեւէ ախտանշան չեն ունեցել: Այս տեղեկությունները կարեւոր են կորոնավիրուսի մասին մեր իմացության աստիճանը բարձրացնելու համար:

Երեկ տեղեկություններ եղան, որ մեր հիվանդներից երկուսի վիճակը վատ է: Ես խոսել եմ առողջապահության նախարարությունը երաշխավորում է, որ 52 դեպքերից թոքաբորբ են տանում երկու քաղաքացի եւ նախարարությունը երաշխավորում է, որ նրան բուժվում են եւ բուժվելու են: Նրանցից մեկի մոտ ջերմաստիճանն այսօր առավոտյան 36,8 է եղել, մյուսինը 37»,-ասաց Փաշինյանը: Նա ընթերցեց, թե մյուս հիվանդները որքան ջերմություն են ունեցել. մեծ մասի ջերմությունը չի անցնցում 37-ից, 1-2-ի մոտ կա ջերմություն, որից ամենաբարձրը 37,8 է եղել առավոտյան:

«Այս տվյալները կարեւոր են մեր իմացության աստիճանը բարձրացնելու առումով եւ մեր հետագա ռազմավարությունը որոշելու առումով:Այսօրվա ռազմավարությունը հետեւյալն է, որ քանի դեռ կա հնարավորություն, մեկուսացնել դրական ախտորոշված պացիենտների հետ շփում ունեցած անձանց:  Փաստն այն է, որ մենք փաստորեն հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, որոնք, ըստ էության, բուժման կարիք չունեն: Այսինքն այդ մարդիկ կարող էին նաեւ իրենց տանը ապրել, պայմանով, որ այլ անձանց հետ շփում չունենան կամ սահմանափակում ունենան:

Երբ այդպես ենք նայում հարցին, հասկանում ենք, որ կորոնավիրուսը այնքան սարսափելի չէ, որքան իր մասին ընդունված է ասել, եթե խոսքը վերաբերում է 70 տարիքից ցածր եւ խրոնիկ հիվանդություն չունեցող անձանց: Հետեւաբար մենք պետք է քննարկենք մեր ռազմավարությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ նույնը վերաբերում է Ծաղկաձորում ապրող մարդկանց. «Նրանք ոչ մի ախտանշան չունեն: Այո, նրանցից 7-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանց մեծ մասը ոչ մի բուժում չի ստանում, բացի երկու թոքաբորբով հիվանդներից, որոնք բուժվում են թոքաբորբից: Մենք պետք է մեր քաղաքացիական գիտակցության աստիճանն այնքան բարձրացնենք, որ մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ կորոնավիրուսով կարող է վարակվել այնպես, ինչպես տարվա մեջ 1-2 անգամ վարակվում ենք գրիպով»:

Վարչապետը նկատեց, որ չնայած արտակարգ դրություն է հայտարարվել, ամենաարդյունավետ միջոցը ոչ թե տների դիմաց ոստիկանական ուժեր դնելն է, այլ իրար հետ պայմանավորվելը, որ կանոնների նկատմամբ ավելի մեծ կարգապահությամբ ենք գործելու. «Եթե այդպես անենք, կորոնավիրուսային իրավիճակը եւ լարվածությունը անմիջապես կընկնի: Կորոնավիրուսը մեզ համար ընթանում է որպես սովորական վիրուսային հիվանդություն:

Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է ավելի քան 70 կյանք խլած պայթյունի պատճառը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը ՀՀ ԿԳՄՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ. Ալեքսանդր Կրիլով Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ. Լիանա Սարգսյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս