Երևան, 31.Մարտ.2020,
--
:
--
,

Վերջին նորությունը կորոնավիրուսի վերաբերյալ. 190 պացիենտներից 14-ը թոքաբորբ են, նրանցից վեցը ունի ինտենսիվ թերապիայի կարիք

«Այս պահին 190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից վեցը ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։ Նրանք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժնի հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն նրանց թոքերի արհեստական շնչառություն չի արվում: 6 քաղաքացիների վիճակը ծանր չէ, գնահատվում է կայուն, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։ Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն՝ ջերմիջեցնողներ»,-ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` նշելով, որ կորոնավիրուսով վարակվածների վիճակը վատթարանում է այն  ժամանակ, երբ ուղեկցող հիվանդություններ են լինում։ 

Նախարարը ավելացրել է, որ մի քանի օրից կլրանա բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, իրենք թեստեր կանեն ու առողջություն մաղթելով՝ դուրս կգրեն:

Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 190 դեպք է գրանցվել: 

Այսօր Այս շաբաթ Այս ամիս