Երևան, 03.Հունիս.2020,
--
:
--
,
Եվրադատարանը շառաչուն ապտակներ հասցրեց ՍԴ-ին և Քոչարյանի փաստաբանական խմբին Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի: <<Անեծք է փոքր ազգի թագավոր լինելը >>, բայց ես աղոթում եմ, որ դա օրհնություն լինի թե' Ձեզ, թե' մեզ՝ ամբողջ աշխարհի հայերիս համար Տեղի է ունեցել Փաշինյան- Պուտինի հեռախոսազրույցը. ՌԴ նախագահն շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետին Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. կա 10 մահ, որից 3-ը` այլ հիվանդությունից.ապաքինվել է 20-ը Խորհրդանշական է, որ մենք Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում. Փաշինյան (ֆոտո) 15 մահ <<ՍԻՐԻՈՒՍ>> ախտորոշիչ լաբորատորիան շարունակում է իր բնականոն աշխատանքը

ՀՅԴ ՀԳՄ-ի՝ հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ 

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, շարունակելով կուսակցության  որդեգրած ուղեգիծը և վերահաստատելով Պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում իր կարողականությունը գործնականորեն ծառայեցնելու պատրաստակամությունը, ներկայացնում է համավարակի պայմաններում արտակարգ դրության ապահովման և դրանից բխող հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ առաջարկություններ:

Իրավիճակի փոփոխության ընթացքում սույն առաջարկությունների փաթեթը կարող է լրացվել և համալրվել:

Ներկայացված առաջարկների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, կներկայացվեն հավելյալ պարզաբանումներ և բացատրություններ: 

Իրավիճակի գնահատում 

Ամբողջ աշխարհի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարումը պետություններից պահանջում է խստագույն կարգապահության, վճռականության, օպերատիվության պայմաններում լավագույն կառավարչական հմտությունների գործադրում և իրական ժամանակահատվածում բազմաթիվ, այդ թվում` ցավոտ որոշումների կայացում:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Կառավարության կողմից` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների նախագծում, և փորձագիտական շրջանակների կողմից ներկայացվող առաջարկությունների մեծ մասում հաշվի չեն առնվում իրավիճակի խորքային խնդիրները, իսկ շատերի մոտ առկա են պատճառահետևանքային շղթայի սխալ ընկալումներ: 

Շրջանառվող առաջարկությունների զգալի մասն ունի ֆինանսական կամ սոցիալ-տնտեսական բնույթ և չի համապատասխանում գլխավոր մարտահրավերին:

Դեռևս վաղ է  աշխարհի ու Հայաստանի համար COVID-19 համավարակի տնտեսական հետևանքների ամբողջական գնահատական տալ, բայց կասկածից դուրս է, որ տնտեսական անկումն  անխուսափելի է: Սակայն այժմ ժամանակավրեպ է  տնտեսության խթանման մասին խոսելը: Չի կարելի մի կողմից մեկուսացնել հասարակությանը, սահմանափակել տնտեսվարման որոշ տեսակներ, իսկ մյուս կողմից նախաձեռնել բիզնեսի խթանման քայլեր: Այժմ հարկավոր է ապահովել քաղաքացիների ու պետության անվտանգությունը և լուծել բնակչության առջև ծառացող կենսական սոցիալական խնդիրները: 

Հաշվի առնելով երկրի առջև ծառացած մարտահրավերները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի` նվազագույնի հասցնելու քաղաքացիների և փոքր տնտեսվարողների ուսերին ընկնող ծանրությունը և հնարավոր կորուստները, ձեռնպահ մնա այնպիսի քայլերից, որոնցից հերթական անգամ կշահեն շուկայում գերիշխող դիրքեր զբաղեցնող ձեռնարկություններն ու ֆինանսական կազմակերպությունները:

Համավարակի անկանխատեսելիությունը, մասշտաբայնությունը ձևավորում են ֆինանսատնտեսական երկարաժամկետ համակարգային ճգնաժամեր։ Ուստի սկզբունքային է իրականացնել քայլեր, որոնք նախ երաշխավորում են բնակչության անվտանգ գոյությունը և պետության կենսունակությունը։ Այդ քայլերը պետք է նախատեսվեն առնվազն մինչև համավարակի համընդհանուր չեզոքացումը։ 

Այդ պատճառով ողջ աշխարհում առաջնային խնդիրը համավարակի տեղայնացումն է, օջախների և հիվանդների բացահայտումը, տարածման բացառումը: Նման միջոցառումների իրականացումը հանգեցրել է ամբողջ աշխարհում տնտեսության շարժի դանդաղեցմանը, ուղևորային փոխադրումների նվազեցմանը, բեռնափոխադրումների դժվարացմանը, սպառման և արտադրության ձևավորված համակարգերի խախտմանը, սպառողական շուկայում նոր իրավիճակի առաջացմանը և տնտեսական կյանքի պարտադրված սառեցման այլ հետևանքների։ 

Այսինքն` սոցիալ-տնտեսական դժվարությունները չունեն ֆինանսական կամ տնտեսական հիմք և շարունակվելու են այնքան, քանի դեռ գոյություն ունի վարակի տարածման վտանգը:

Անկանխատեսելիությունը և որոշակի ժամկետ ներկայացնելու անհնարինությունը իրենց հերթին ձևավորում են ռազմավարական պլանավորման հետ կապված նոր մարտահրավերներ:

Քանի որ այսօր որևէ կանխատեսում հնարավոր չէ կատարել, ապա պետության կողմից իրականացվող քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի ռեսուրսների ամբողջական ներգրավման միջոցով կորուստների նվազեցմանը` մինչև որոշակիության և կանխատեսելիության տարրերի առկայությունը։ 

Ներկայացվող առաջարկները վերաբերում են առաջիկա 2 ամիսներին: Դրանց նպատակն է բոլոր ռեսուրսների առավելագույն խնայողության և համախմբման պայմաններում, պետության և հասարակության արդյունավետ պաշտպանությանն ուղղված հիմքեր ձևավորելով, ստեղծել երկարատև դիմագրավելու ունակ համակարգ: 

Արտակարգ դրություն

Հայաստանում  հայտարարված է արտակարգ դրություն, սակայն առկա են միայն դրա որոշ տարրեր: Ակնհայտ է, որ, վիճակի վատթարացմանը զուգահեռ, կառավարությունը ստիպված է լինելու ավելի ու ավելի խստացնել պայմանները:  Սակայն թե՛ միջազգային փորձը, թե՛ հակաճգնաժամային կառավարման սկզբունքները թելադրում են խնդրի արմատական լուծում և կանխարգելիչ միջոցառումների իրականացում, որոնք ավելի արդյունավետ կլինեն այսօր, քան բոլոր ուղղություններով իրավիճակի սրացման արդյունքում: Հապաղումը ոչ միայն հղի է համավարակի հետագա տարածմամբ, այլ նաև ժամանակի և ռեսուրսների անվերադարձ կորստով:

  1. Անհրաժեշտ է հենց այսօր դադարեցնել բոլոր տեսակի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությունը, բացառությամբ՝ կենսապահովման օբյեկտների:
  2. Սահմանափակել բոլոր ուղևորատար տրանսպորտային ընկերությունների գործունեությունը, այդ թվում` մետրոյի և տաքսիների: Սահմանել որոշակի ուղերթներ, որոնք կիրականացվեն որոշակի ժամերի, խիստ հսկողության ներքո:
  3. Ձևավորել վերահսկելի մեկուսացումների մի քանի մակարդակ` ըստ բնակավայրերի:
  4. Սահմանել բացառության ժամեր տարեցների խնամքի, խանութներ և դեղատներ այցելության համար: Կենսապահովման կազմակերպությունների աշխատակիցների տեղափոխումն աշխատավայր և աշխատավայրից տուն պետք է ապահովվի ձեռնարկությունների կամ պետության միջոցով:
  5. Բոլոր աշխատող ձեռնարկությունների աշխատակիցների համար ապահովել իրավիճակից բխող պարտադիր սանիտարահիգիենիկ պահանջներ, որոնց խախտումը պետք է հանգեցնի վարչական կամ նույնիսկ քրեական պատասխանատվության:
  6. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները պետք է տեղեկանքները և ծառայությունները տրամադրեն առցանց:
  7. Օրենքով սահմանված ժամկետների բացթողումը համարել հարգելի արտակարգ դրության ողջ ժամկետի տևողությամբ:
  8. Բանկերը և վարկային կազմակերպությունները տեղափոխել արտակարգ աշխատանքային ռեժիմի` առանց քաղաքացիների այցելության, սակայն ապահովելով հերթապահ խմբերի աշխատանքը և դրամային զանգվածի ու քարտային համակարգի անխափան գործունեությունը: 
  9. Ազատ տեղաշարժի սահմանափակումները չեն տարածվելու հատուկ ծառայությունների մեքենաների վրա:

Պետական կառավարման համակարգ, ֆինանսա-բյուջետային և դրամավարկային քաղաքականություն

  1. Պետական կառավարման բոլոր մարմիններում ձևավորել արտակարգ դրության հանձնաժողովներ: Մնացած աշխատակիցները պարտավոր են աշխատել տնից:
  2. Պարետատան ենթակայության տակ ձևավորել տարածաշրջանային հակաճգնաժամային կառավարման կենտրոններ` կառավարման փորձառություն ունեցող հմուտ կառավարիչների մասնակցությամբ:
  3. Պետական կառավարումն իրականացնել բացառիկ խնայող ռեժիմում`
    • դադարեցնել այն ծրագրերի ֆինանսավորումը, որոնք այս իրավիճակում հրատապ չեն,
    • դադարեցնել գնումների մրցույթների իրականացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է արտակարգ դրության պայմանների ապահովման համար,
    • դադարեցնել բոլոր տեսակի պարգևատրումները բոլոր մակարդակների պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում,
    • արգելել թե՛ պետական մարմիններում, թե՛ ոչ պետական կազմակերպություններում բոլոր տեսակի գործուղումները, բացառությամբ պարետի հատուկ թույլտվության, եթե դա բխում է արտակարգ դրության իրավիճակից,
    • դադարեցնել հարկային ստուգումները և սույն ժամանակաշրջանում պահանջվող հաշվետվությունների համար սահմանել այլ ժամանակաշրջան:
  4. Դադարեցնել պետական բյուջեից մասհանումները կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին: Նախաձեռնել գործող համակարգի վերանայումը, կուտակված միջոցները վերադարձնել դրանք վճարած քաղաքացիներին և պետությանը: Սահմանել քաղաքացիների հաշիվներին դրանք մուտքագրելու և տնօրինելու ժամանակացույցը:

  5. Դադարեցնել այն ծրագրերը, որոնք ավելի են վատացնում տնտեսվարողների և քաղաքացիների վիճակը, միաժամանակ նպաստելով պետական բյուջեի հաշվին ֆինանսական համակարգի հարստացմանը, ինչպես, օրինակ՝ չհիմնավորված վարկավորման խթանումը:

  6.  Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը վերակառուցել՝ առաջնահերթություն համարելով առողջապահական ծրագրերը, ինչպես նաև համավարակի կանխարգելման, բուժման և հեռավար աշխատանքների կատարման ու ծառայությունների մատուցման տեխոլոգիական նորար լուծումներին ֆինանսական աջակցության ցուցաբերումը:

  7. Ձևավորել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կազմակերպություններին և քաղաքացիներին տրամադրված վարկերի սպասարկման՝ ի շահ վարկառուների հետաձգման միասնական գործելաոճ:

  8. Վերահսկել տարադրամային հոսքերը: Արգելել տարադրամի փոխանցումը կամ տեղափոխումը ցանկացած եղանակով` բացառությամբ ռազմավարական նշանակության ապրանքների գնման նպատակով փոխանցումների:

  9. Տարադրամային պաշարները չվատնել դրամի փոխարժեքի արհեստական պահպանման վրա՝ վտանգելով հետագայում ռազմավարական նշանակության ապրանքների ձեռք բերման հնարավորությունը:

  10. Արգելել օնլայն շահումով խաղերի գործունեությունը և դրանց բոլոր տեսակի գովազդը:

  11. Բոլոր պայմանագրային, իրավական և այլ պարտավորությունների մասով թույլ տալ կազմակերպություններին և քաղաքացիներին փոխադարձ համաձայնությամբ հետաձգումները, որոնք չեն կարող ենթարկվել տույժերի կամ տուգանքների կամ ենթարկվել պետական մարմինների կողմից պատժական սանկցիաների կիրառմանը: Որոշ ոլորտների համար պարետատան կողմից կարող են սահմանվել նման հետաձգումների պարտադիր կիրառումներ:

  12. Ներկայիս մարտահրավերով պայմանավորված՝ նախաձեռնել պետական արտաքին պարտքի տարեկան մարումների և սպասարկման վճարները սառեցնելու և/կամ վերակառուցելու հարցի քննարկում:

Ռազմավարական պաշարներ և պարենային անվտանգություն

  1. Հայտարարել ռազմավարական նշանակության մի շարք ապրանքների (ալյուր, շաքարավազ, կարագ, ձեթ,  ձու, միս և այլն) գների սառեցման մասին: Ցանկացած փոփոխություն կարող է կատարվել միայն պարետատան թույլտվությամբ: Սույն սահմանափակումը կարող է կիրառվել նաև այլ ապրանքների դեպքում, որոնք անհրաժեշտ են արտակարգ դրության պայմաններում երկրի կենսունակությունը ապահովելու համար: Ռազմավարական նշանակության ապրանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:
  2. Հրատապության դեպքում առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղորայքի վրա կիրառել նորմավորում:
  3. Խստորեն վերահսկել պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների գների չհիմնավորված աճը կամ վաճառքը և վերավաճառքը խանութներից և առևտրի կազմակերպման վայրերից դուրս:
  4. Գույքագրել ռազմավարական պաշարները, արտերկրից ձեռք բերել այն պարենամթերքը, վառելիքը, դեղորայքը, որն անհրաժեշտ է լինելու առաջիկա վեց ամիսների համար: Նման ձեռքբերումներն իրականացնել ինչպես բյուջեի պահուստային ֆոնդի հաշվին` պետական ընկերությունների միջոցով, այնպես էլ ներգրավելով մասնավոր կառույցներ և նրանց ֆինանսական հնարավորությունները:
  5. Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի այս փուլում ռեսուրսներն ուղղել գյուղմթերքների, հացահատիկային մշակաբույսերի լայնամասշտաբ արտադրության կազմակերպմանը։
  6. Պետական պատվերի միջոցով գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին պատվիրել որոշակի մթերքի արտադրությունը` 2020 թվականի ընթացքում երաշխավորված պետական գնման պայմանով:
  7. Գարնանացանի ոռոգման ջուրը, պարարտանյութը և սերմերը գյուղացիական տնտեսություններին տրամադրել անհատույց` այն գյուղմթերքների արտադրության համար, որոնց մասով առկա է երաշխավորված պետական գնում:

Սոցիալական քաղաքականություն

  1. Այն քաղաքացիները, որոնք մինչև արտակարգ դրության հայտարարումը հանդիսացել են գրանցված աշխատող, սակայն արտակարգ դրության պատճառով գտնվում են պարապուրդում, ընտանիքի չաշխատող մեկ անձի հաշվարկով պետական բյուջեից կստանան ամսական նվազագույն կենսապահովման գումարի չափով հատուցում: Եթե ընտանիքում մեկից ավելի աշխատող է եղել, ապա ընտանիքի մեկ անձի հաշվարկով գումարը, միևնույն է, չի կարող գերազանցել վերը նշված չափը:
  2. Պետությունը կքննարկի հետագա սոցիալական աջակցության քաղաքականությունը մյուս սոցիալական խավերի նկատմամբ առաջին մեկ ամսվա համապետական կարանտինի ավարտին` մինչև մայիսը: Սա կարող է ենթադրել դրանից հետո այնպիսի միջոցառումների իրականացում, ինչպիսիք են`
    սոցիալական աջակցության շրջանակի ընդլայնումը,
    հանրային հատվածի (ներառյալ ԿԲ) բարձր վարձատրվող աշխատակիցների աշխատավարձերի ժամանակավոր կրճատումը՝ առավելագույն շեմի սահմանմամբ:

Տրանսպորտային անվտանգություն

  1. Գույքագրել բեռնատար տրանսպորտային ընկերությունների հզորությունները` դրանց ներգրավելով ռազմավարական ապրանքների ներկրմանը:
  2. ՈՒսումնասիրել հայկական ոչ պետական օդային փոխադրողների հնարավորությունները արտակարգ իրավիճակում կառավարության պատվերով չարտերային չվերթեր իրականացնելու հնարավորությունը:
  3. Դադարեցնել բոլոր տեսակի թռիչքները Հայաստանից և դեպի Հայաստան: Կարիքները հոգալ չարտերային չվերթերի միջոցով:
  4. Սկսել ազգային փոխադրողի ձևավորման աշխատանքներ` օգտվելով ճգնաժամի ընձեռած` քիչ ռեսուրսով շարժակազմ ձեռք բերելու հնարավորությունից: Հրաժարվել առկա անհեռանկարային և երկրի շահերից չբխող քաղաքականությունից և նախապատրաստվել նոր ավիացիոն քաղաքականությանը` թե՛ ներքին, թե՛ արտաքին կարգավորման առումով:

Առողջապահություն 

  1. Մի քանի բուժհաստատություն ամբողջությամբ նախապատրաստել վարակված հիվանդներին ընդունելու համար: Բացառել բազմապրոֆիլ հիվանդանոցներում հիվանդների տեղաբաշխումը:
  2. Ներկրել երկրի առաջիկա ամիսների կարիքների բավարարման համար անհրաժեշտ դիմակներ, դեղեր, բժշկական պարագաներ, սարքավորումներ, այդ թվում` արհեստական շնչառության սարքեր և այլն: 

Կրթություն

  1. Ապահովել հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության շարունակականությունը:
  2. Ստեղծել հանրապետական միասնական առցանց հարթակ՝ ապահովել կրթական հաստատություններում հեռավար կրթության միասնական մեխանիզմի կիրառումը:

Զինված ուժեր 

  1. Զինված ուժերը պետք է անցնեն զորանոցային ռեժիմի: Բացառել բոլոր զինվորականների, այդ թվում` պայմանագրային զինծառայողների, սպայական կազմի և սպասարկող աշխատակիցների այցելությունները տուն:
  2. Զորամասեր մուտք և ելք պետք է իրականացնեն միայն սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև զենք և զինամթերք տեղափոխող մեքենաները, որոնց վարորդները պետք է բավարարեն ամենախիստ հակահամաճարակային պահանջներին:
  3. Ռազմական ոստիկանությունը պետք է խստագույնս հետևի նշված կանոնների պահպանմանը:

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին

 

24.03.2020 թ.

Երևան

Այսօր Այս շաբաթ Այս ամիս