Երևան, 07.Օգոստոս.2020,
--
:
--
,
Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է ավելի քան 70 կյանք խլած պայթյունի պատճառը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը ՀՀ ԿԳՄՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ. Ալեքսանդր Կրիլով Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ. Լիանա Սարգսյան Խմբագրում ենք 17-դարյա հայ գրականությունը Դիտարկումներ հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների «Հայոց լեզու» առարկայի ծրագրի նախագծի վերաբերյալ

Գործազուրկները ծառ կտնկեն եւ գումար կստանան․ նոր նախագիծ

Հայաստանում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը կլրացվի նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքներով: Այսինքն՝ անտառապատման աշխատանքներում կներգրավվեն գործազուրկները եւ ծառ տնկելու համար կվարձատրվեն: Տեղեկացնենք, որ խոսքը 10 մլն ծառ տնկելու ծրագրի մասին է, որը նախատեսվում է իրականացնել այս տարվա հոկտեմբերի 10-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը երեկ է շրջանառության մեջ դրել:

Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Սիմոնյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց, որ վարձատրվող հասարակական աշխատանքներում հստակ սահմանված են ոլորտները, բայց անտառի վերականգման հետ կապված աշխատանքները ներառված չէին: «Բայց հաշվի առնելով, որ առաջիկայում բավականին մեծ ծավալի անտառտնկման աշխատանքներ են նախատեսվում, այս պատճառով այդ ոլորտը եւս մտցվել է, որպեսզի այդ աշխատանքներում եւս կարողանանք վարձատրող հասարակական աշխատանքներ իրականացնել»,- տեղեկացրեց Արտակ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ անտառապատ տարածքների հարակից գյուղերի բնակիչները, որոնք գործազուրկ են, կարող են ընդգրկվել այս ծրագրի շրջանակներում եւ մասնակցել անտառների խնամքի, ծառերի տնկման աշխատանքենրին ու վարձատրվել:

«Մեկ օրվա արժեք կա նախատեսված, ծրագրի տեւողություն, գումարային քանակ: Եթե չեմ սխալվում, օրական 5000 դրամ է ֆիքսված՝ ներառյալ հարկերը, եւ աշխատանքները մինչեւ 3 ամիս կարող են տեւել: Արդեն դիմողներ կան. տարածքներում հաշվառված գործազուրկ անձինք են, որոնք որ տարբեր համայնքների բնակիչներ են, իրենց ոգեւորվածությունը բարձր է, որովհետեւ իրենք ոչ միայն ժամանակավոր զբաղվածություն են ստանում, այլեւ գումար: Այն բազմակողմ, արդյունավտ ծրագիր է: Այս նախագծով ոլորտների հնարավորություններ են ընդլայնվել, վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ոլորտներ է հստակեցվել, նաեւ ավելացվել է անտառտնկման հարցը»,- նկատեց Սիմոնյանը: 

Իր հերթին ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, անտառագետ Այսեր Ղազարյանը, անդրադառնալով այս թեմային, դրական գնահատեց գործազուրկներին անտառտնկման աշխատանքներում ներգրավելու ծրագիրը: «Այս ծրագիրը ողջունելի է, գործազուրկներին ներգրավելը ծառատունկի մեջ լավ գաղափար է, նաեւ գումար կաշխատեն, բայց դա ոչ մի հարց չի կարող լուծել: Այստեղ այլ խնդիրներ կան, միայն այդ մարդկային ուժի ներգրավման հարցը չէ, լուրջ ասպեկտներ կան, որոնք որ չկան տվյալ գործն իրականացնելու համար: Ոչ միայն ջրի, տնկիներ ձեռք բերելու խնդիրն է. նախ՝ նախագծեր չունի Շրջակա միջավայրի նախարարությունը, որտեղ նշված լինի, թե որտեղ է ծառ տնկվելու: Իրենք պատրաստ չեն»,- փոխանցեց Այսեր Ղազարյանը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Այն պետք է իրականացնի ու վերահսկի 2020 թվականին Հայաստանում լայնածավալ անտառապատման աշխատանքները: Հիշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ կառավարությունը ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին. «Այդ օրը նախատեսում ենք Հայաստանում տնկել 10 մլն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի շուրջ եւ Հայաստանում»:

 Սյունէ Համբարձումյան
https://armlur.am/977799/?fbclid=IwAR1DzNvwao99OrmzNaO-UbQRgYflAULT7lPdCbJy8zO2pTR-QHjYFmWvtH8
Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է ավելի քան 70 կյանք խլած պայթյունի պատճառը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը ՀՀ ԿԳՄՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ. Ալեքսանդր Կրիլով Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ. Լիանա Սարգսյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս