Ереван, 07.Июль.2020,
--
:
--
,
Адмирал Сергей Авакянц: командующий Тихоокеанским флотом родом из страны, где нет моря Один из гениев 20-го века Эмиль Артин: как армянин заложил основы современной алгебры Пятерка покоривших Вселенную : Эти армяне просто космос Колоссальный вклад армянского народа в Победу: самое большое количество героев СССР на душу населения. Любопытные факты и сведения Луи де Фюнес внук армянки из Эрзрума очень любил армянскую толму Древний армянский праздник — Затик — День Рождения Бога Солнца Цена на электроэнергию в Чили упала до нуля, и вот уже 113 дней подряд держится на этом уровне Владимир Казимиров: Никол Пашинян во многом прав. История и перспективы карабахского урегулирования /Видео/ Я построил строения на 5 млн. кв.м по всему миру, но сейчас буду работать во благо Армении | Новости Армении artinews.ru

Գործազուրկները ծառ կտնկեն եւ գումար կստանան․ նոր նախագիծ

Հայաստանում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը կլրացվի նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքներով: Այսինքն՝ անտառապատման աշխատանքներում կներգրավվեն գործազուրկները եւ ծառ տնկելու համար կվարձատրվեն: Տեղեկացնենք, որ խոսքը 10 մլն ծառ տնկելու ծրագրի մասին է, որը նախատեսվում է իրականացնել այս տարվա հոկտեմբերի 10-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը երեկ է շրջանառության մեջ դրել:

Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Սիմոնյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց, որ վարձատրվող հասարակական աշխատանքներում հստակ սահմանված են ոլորտները, բայց անտառի վերականգման հետ կապված աշխատանքները ներառված չէին: «Բայց հաշվի առնելով, որ առաջիկայում բավականին մեծ ծավալի անտառտնկման աշխատանքներ են նախատեսվում, այս պատճառով այդ ոլորտը եւս մտցվել է, որպեսզի այդ աշխատանքներում եւս կարողանանք վարձատրող հասարակական աշխատանքներ իրականացնել»,- տեղեկացրեց Արտակ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ անտառապատ տարածքների հարակից գյուղերի բնակիչները, որոնք գործազուրկ են, կարող են ընդգրկվել այս ծրագրի շրջանակներում եւ մասնակցել անտառների խնամքի, ծառերի տնկման աշխատանքենրին ու վարձատրվել:

«Մեկ օրվա արժեք կա նախատեսված, ծրագրի տեւողություն, գումարային քանակ: Եթե չեմ սխալվում, օրական 5000 դրամ է ֆիքսված՝ ներառյալ հարկերը, եւ աշխատանքները մինչեւ 3 ամիս կարող են տեւել: Արդեն դիմողներ կան. տարածքներում հաշվառված գործազուրկ անձինք են, որոնք որ տարբեր համայնքների բնակիչներ են, իրենց ոգեւորվածությունը բարձր է, որովհետեւ իրենք ոչ միայն ժամանակավոր զբաղվածություն են ստանում, այլեւ գումար: Այն բազմակողմ, արդյունավտ ծրագիր է: Այս նախագծով ոլորտների հնարավորություններ են ընդլայնվել, վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ոլորտներ է հստակեցվել, նաեւ ավելացվել է անտառտնկման հարցը»,- նկատեց Սիմոնյանը: 

Իր հերթին ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, անտառագետ Այսեր Ղազարյանը, անդրադառնալով այս թեմային, դրական գնահատեց գործազուրկներին անտառտնկման աշխատանքներում ներգրավելու ծրագիրը: «Այս ծրագիրը ողջունելի է, գործազուրկներին ներգրավելը ծառատունկի մեջ լավ գաղափար է, նաեւ գումար կաշխատեն, բայց դա ոչ մի հարց չի կարող լուծել: Այստեղ այլ խնդիրներ կան, միայն այդ մարդկային ուժի ներգրավման հարցը չէ, լուրջ ասպեկտներ կան, որոնք որ չկան տվյալ գործն իրականացնելու համար: Ոչ միայն ջրի, տնկիներ ձեռք բերելու խնդիրն է. նախ՝ նախագծեր չունի Շրջակա միջավայրի նախարարությունը, որտեղ նշված լինի, թե որտեղ է ծառ տնկվելու: Իրենք պատրաստ չեն»,- փոխանցեց Այսեր Ղազարյանը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Այն պետք է իրականացնի ու վերահսկի 2020 թվականին Հայաստանում լայնածավալ անտառապատման աշխատանքները: Հիշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ կառավարությունը ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին. «Այդ օրը նախատեսում ենք Հայաստանում տնկել 10 մլն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի շուրջ եւ Հայաստանում»:

 Սյունէ Համբարձումյան
https://armlur.am/977799/?fbclid=IwAR1DzNvwao99OrmzNaO-UbQRgYflAULT7lPdCbJy8zO2pTR-QHjYFmWvtH8
Сегодня За неделю За месяц