Երևան, 30.Մայիս.2020,
--
:
--
,
Խորհրդանշական է, որ մենք Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում. Փաշինյան (ֆոտո) 15 մահ <<ՍԻՐԻՈՒՍ>> ախտորոշիչ լաբորատորիան շարունակում է իր բնականոն աշխատանքը Այս ամբողջ անբարո լրատվաքաղաքական մանիպուլյացիան արվում է Հայաստանի համար ամենավտանգավոր ուժի՝ նախկինների մաֆիայի վերադարձի համար Մայիսի 22-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ Այսօր Ազնանցորդի, Անձնվեր Ազնավուրի ծննդյան օրն է Սահմանամերձ Մովսես գյուղի ճանապարհն ասֆալտապատվում է (լուսանկարներ) Վերջերս Հայոց ցեղասպանության արխիվների վերաբերյալ մեզանում շրջանառվում են շատ վտանգավոր եւ անհիմն տեսակետներ Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն

Դատարանը «Հրապարակ» օրաթերթին պարտավորեցրել է ներողություն խնդրել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը որոշում է կայացրել հօգուտ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի և պարտավորեցրել «Հրապարակ» օրաթերթին Ալինա Նիկողոսյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Դատարանը մասնավորապես պահանջել է «www.hraparak.am» կայքում հրապարակել հոդված, որը կունենա հետևյալ վերնագիրը «Հրապարակ օրաթերթը» ներողություն է խնդրում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես. «09.05.2019թ.-ին www.hraparak.am ինտերնետային կայքում տեղադրվել էր լրատվական հոդված, որի վերնագիրն է «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին», որի երրորդ պարբերությունը պարունակում է վիրավորական արտահայտություններ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հասցեին, ինչի համար ներողություն ենք խնդրում»»,- նշված է դատարանի որոշման մեջ: Նշենք, որ նախարարի խոսնակը պահանջել էր մեկ միլիոն փոխհատուցում, որը մասնակի է բավարարվել, և դատարանը որոշել է «Հրապարակ» օրաթերթից հօգուտ Ալինա Նիկողոսյանի բռնագանձել 200 000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում: «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Factor.am-ին ասաց, որ դատարանի կայացրած որոշումը իրենք բողոքարկելու են Վերաքննիչ ատյանում: «Սա նոր երևույթ է, որ ոչ թե լրատվամիջոցն է խոսնակին պահանջներ ներկայացնում, այլ խոսնակը լրատվամիջոցին։ Այս ցինիզմը նոր երևույթ է, որը հեղափոխությունից հետո է հայտնվել, որ որոշ խոսնակներ գործ անելու, ժամանակին հարցերին պատասխանելու փոխարեն կարող են դատարան դիմել և մի բան էլ դատը շահել: Անպայման կբողոքարկենք այս որոշումը և կհասնենք մեր ուզած որոշման կայացմանը»,- եզրափակեց Օհանյանը։

Լիլիթ Շաբոյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/234829.html?fbclid=IwAR1yIJbn-0EGUyJ4aQWW16NlZ1S3ryOYvOJOpfcfFqlHTE8UGsB-4gM_e3M

© factor.am

Այսօր Այս շաբաթ Այս ամիս