Երևան, 29.Մայիս.2020,
--
:
--
,
Խորհրդանշական է, որ մենք Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում. Փաշինյան (ֆոտո) 15 մահ <<ՍԻՐԻՈՒՍ>> ախտորոշիչ լաբորատորիան շարունակում է իր բնականոն աշխատանքը Այս ամբողջ անբարո լրատվաքաղաքական մանիպուլյացիան արվում է Հայաստանի համար ամենավտանգավոր ուժի՝ նախկինների մաֆիայի վերադարձի համար Մայիսի 22-ին ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ Այսօր Ազնանցորդի, Անձնվեր Ազնավուրի ծննդյան օրն է Սահմանամերձ Մովսես գյուղի ճանապարհն ասֆալտապատվում է (լուսանկարներ) Վերջերս Հայոց ցեղասպանության արխիվների վերաբերյալ մեզանում շրջանառվում են շատ վտանգավոր եւ անհիմն տեսակետներ Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն

Հանքերի տերերը

Կառավարության մարտի 26-ի նիստի որոշմամբ հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների մեծ մասը դառնում է հրապարակման ենթակա:

«Հրապարակման ենթակա են դառնում հանքերի իրական սեփականատերերի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացված հայտարարագրում առկա բոլոր տեղեկությունները՝ բացառությամբ ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթի տվյալների, այդ թվում՝ հանրային ծառայության համարանիշի, ինչպես նաև նրանց հաշվառման և բնակության հասցեների մասին տեղեկատվության», - ասված է որոշման մեջ:

Ըստ «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի» պահանջների` իրական սեփականատերերի բացահայտման պարտավորություն ունեցող իրավաբանական անձինք՝ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման և մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կազմակերպությունները մինչև փետրվարի 20-ը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր են ներկայացրել իրենց կազմակերպության իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիրը:

«Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը բխում է ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) իրականացման շրջանակում ստանձնած պարտադիր կատարման ենթակա պարտավորությունից, ինչպես նաև ՀՀ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) 4-րդ գործողությունների ծրագրի «Իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի ներդրում» հանձնառությունից:

ԱՃԹՆ-ն պահանջում է, որ իրական սեփականատերերի վերաբերյալ ամբողջական տվյալներն առանց սահմանափակումների և անվճար հասանելի լինեն հանրությանը:

Ներկայացված իրավական ակտի նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրով ներկայացված տվյալների շրջանակը, որն առանց սահմանափակման և պետական տուրքի վճարման հասանելի է հանրությանը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում»,- ասված է հիմնավորման մեջ:

Մինչև օրս Հայաստանի մետաղական հանքերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվություն ձեռք բերելը շատ խնդրահարույց էր: Այդ հանքերի սեփականատեր ընկերությունները սովորաբար գրանցված էին տարբեր օֆշորային գոտիներում: Ըստ այդմ հանքերի իրական սեփականատերերը գտնվել են ստվերում: Այդ ընկերություններն օրենսդրությամբ պարտավորված չէին բացահայտել իրենց սեփականատերերի մասին տեղեկատվությունը:

Verelq.am

Karravarut’yan marti 26-i nisti voroshmamb hank’eri irakan sep’akanatereri veraberyal tvyalneri mets masy darrnum e hraparakman yent’aka: «Hraparakman yent’aka yen darrnum hank’eri irakan sep’akanatereri veraberyal iravabanakan andzants’ petakan rregistri gortsakalut’yun nerkayats’vats haytararagrum arrka bolor teghekut’yunnery՝ bats’arrut’yamb fizikakan andzants’ andzy hastatogh p’astat’ght’i tvyalneri, ayd t’vum՝ hanrayin tsarrayut’yan hamaranishi, inch’pes nayev nrants’ hashvarrman yev bnakut’yan hasts’eneri masin teghekatvut’yan», - asvats e voroshman mej: Yst «HH ynderk’i masin orensgrk’i» pahanjneri` irakan sep’akanatereri bats’ahaytman partavorut’yun unets’vogh iravabanakan andzink’՝ metaghakan ogtakar hanatsoyi ardyunahanman yev metaghakan ogtakar hanatsoyi ardyunahanman npatakov yerkrabanakan usumnasirut’yan iravunk’ unets’vogh kazmakerput’yunnery minch’ev p’etrvari 20-y Ardaradatut’yan nakhararut’yan iravabanakan andzants’ petakan rregistr yen nerkayats’rel irents’ kazmakerput’yan irakan sep’akanatereri veraberyal haytararagiry: «Irakan sep’akanatereri veraberyal teghekatvut’yan hraparakumy bkhum e HH Ardyunahanogh chyugheri t’ap’ants’ikut’yan nakhadzerrnut’yan (ACHT’N) irakanats’man shrjanakum standznats partadir katarman yent’aka partavorut’yunits’, inch’pes nayev HH Bats’ karravarman gortsynkerut’yan (BKG) 4-rd gortsoghut’yunneri tsragri «Irakan sep’akanatereri bats’, hanrayin grants’amatyani nerdrum» handznarrut’yunits’: ACHT’N-n pahanjum e, vor irakan sep’akanatereri veraberyal amboghjakan tvyalnern arrants’ sahmanap’akumneri yev anvchar hasaneli linen hanrut’yany: Nerkayats’vats iravakan akti nakhagtsi yndunman ardyunk’um ksahmanvi Irakan sep’akanatereri veraberyal haytararagrov nerkayats’vats tvyalneri shrjanaky, vorn arrants’ sahmanap’akman yev petakan turk’i vcharman hasaneli e hanrut’yany Iravabanakan andzants’ petakan rregistrum»,- asvats e himnavorman mej: Minch’ev ors Hayastani metaghakan hank’eri irakan sep’akanatereri masin teghekatvut’yun dzerrk’ berely shat khndraharuyts’ er: Ayd hank’eri sep’akanater ynkerut’yunnery sovorabar grants’vats ein tarber ofshorayin gotinerum: Yst aydm hank’eri irakan sep’akanaterery gtnvel yen stverum: Ayd ynkerut’yunnern orensdrut’yamb partavorvats ch’ein bats’ahaytel irents’ sep’akanatereri masin teghekatvut’yuny: Verelq.am

Այսօր Այս շաբաթ Այս ամիս