Երևան, 05.Հունիս.2020,
--
:
--
,
Դե հավատացեք, դե գնացեք նրանց ետևից, ու՞մ եք սպասում... Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին.․․ Վասակ Ղարիբյանի ցնցող գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին Եվրադատարանը շառաչուն ապտակներ հասցրեց ՍԴ-ին և Քոչարյանի փաստաբանական խմբին Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի: <<Անեծք է փոքր ազգի թագավոր լինելը >>, բայց ես աղոթում եմ, որ դա օրհնություն լինի թե' Ձեզ, թե' մեզ՝ ամբողջ աշխարհի հայերիս համար Տեղի է ունեցել Փաշինյան- Պուտինի հեռախոսազրույցը. ՌԴ նախագահն շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետին Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. կա 10 մահ, որից 3-ը` այլ հիվանդությունից.ապաքինվել է 20-ը Խորհրդանշական է, որ մենք Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում. Փաշինյան (ֆոտո)

Որևէ միջազգային կառույց իրավասու չէ Քաղավիացիայի կոմիտեին լիցենզիայից զրկել. Տաթևիկ Ռևազյան (տեսանյութ)

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով մամուլում տարածված հրապարակումներին, թե Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալությունը Քաղավիացիայի կոմիտեին, այսպես ասած, զրկել է լիցենզիայից, ասել է, որ որևէ միջազգային կառույց չի կարող ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին զրկել իր իրավասությունները իրականացնել։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալությունը Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որը վերաբերում է Քաղավիացիայի կոմիտեի փետրվար ամսվա ստուգումների արդյունքներին և կոմիտեին՝ լիցենզիայից զրկելուն։

«Ա1+»-ը այդ ինֆորմացիան ճշտելու համար փորձեց կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեի պատկան մարմինների հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Թեմայի շուրջ տեղեկություններ ստանալու համար «Ա1+»-ը հարցում է ուղարկել Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանին։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանը հիմա ֆիզարձակուրդում է և գտնվում է Դանիայում։

«Ես 8 ամսական հղի եմ, իմ ընտանիքը Դանիայում է, և ես որոշել եմ ֆիզարձակուրդս անցկացնել ընտանիքիս կողքին։ Եթե ես ուզենայի կորոնավիրուսից փախչել, ապա ես Դանիայից կփախչեի Հայաստան և ոչ թե հակառակը։ Այստեղ վիճակը շատ ավելի վատ է»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Տաթևիկ Ռևազյանը։

https://a1plus.am/

Այսօր Այս շաբաթ Այս ամիս