Երևան, 05.Հունիս.2020,
--
:
--
,
Դե հավատացեք, դե գնացեք նրանց ետևից, ու՞մ եք սպասում... Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին.․․ Վասակ Ղարիբյանի ցնցող գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին Եվրադատարանը շառաչուն ապտակներ հասցրեց ՍԴ-ին և Քոչարյանի փաստաբանական խմբին Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի: <<Անեծք է փոքր ազգի թագավոր լինելը >>, բայց ես աղոթում եմ, որ դա օրհնություն լինի թե' Ձեզ, թե' մեզ՝ ամբողջ աշխարհի հայերիս համար Տեղի է ունեցել Փաշինյան- Պուտինի հեռախոսազրույցը. ՌԴ նախագահն շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետին Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. կա 10 մահ, որից 3-ը` այլ հիվանդությունից.ապաքինվել է 20-ը Խորհրդանշական է, որ մենք Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում. Փաշինյան (ֆոտո)

Ինչո՞ւ է ադրբեջանցու սպանության մեջ կասկածվող հայը դիմել ոչ թե քաղաքացիություն ձեռք բերելու, այլ ապաստան հայցելու դիմումով

Հանրության մեջ տարակուսանքի ու զայրույթի մեծ առիթ է տվել այն, որ դեռևս 2012 թվականից Հայաստանում գտնվող հայազգի Միսակ Լազարյանը ներկայումս ՀՀ դատախազության միջնորդությամբ կալանավորված է՝ ՌԴ արտահանձնելու նպատակով։ ՌԴ քննչական մարմինների կողմից հետախուզման հիմքը՝ իրենց վրա զինված ադրբեջանցիների հարձակումը կանխելիս, նրանցից մեկին իր իսկ զենքով կյանքից զրկելու մեղադրանքն է։ Տևական ժամանակ, Միսակ Լազարյանին արտահանձնելու խնդիր չի ծագել, թերևս, տեսանելի քայլեր չեն ձեռնարկվել, սակայն այս փուլում վերջինիս գործում անհասկանալի շրջադարձ է գրանցվել, ընդ որում, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, փոխարինվել է կալանքով։ Նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ  իր պաշտպանյալը սահմանված կարգով դիմել է ապաստան ստանալու խնդրանքով, սակայն մինչ այս պահն այդ հարցին լուծում չի տրվել, մինչդեռ՝ հնարավորինս հապճեպ լուծում է տրվում նրան արտահանձնելու պահանջին։ Ապաստան տրամադրելու, գործող օրենքի, խափանման միջոցի եւ այս դեպքում հնարավոր քայլերի մասին հարցերով դիմեցինք իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին:

֊ Պարոն Դանիելյան, ի՞նչ կարգով և ժամկետներում է որոշվում ապաստան տրամադրելու հարցը,  և ի՞նչ առնչություն այն կարող է ունենալ արտահանձնման հետ։ -«Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն,  ապաստան հայցողները Հայաստան ապօրինի մուտք գործելու կամ գտնվելու համար չեն ենթարկվում քրեական կամ վարչական պատասխանատվության:  Ընդ որում, հայց ներկայացնողը, մինչև իր դիմումի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը, համարվում է  ապաստան հայցող և արդեն իսկ օգտվում է օրենքով այդ կարգավիճակից բխող իրավունքներից։ Մասնավորապես, հիշյալ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապաստան հայցողը չի կարող արտաքսվել, քանի դեռ իր հայցի առնչությամբ վերջնական որոշում չի կայացվել և այլն։ Ինչ վերաբերում է որոշում կայացնելու ժամկետներին, ապա նույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված է եռամսյա ժամկետ, որը կարող է երկարացվել ևս 3 ամսով։ Եթե այդ ժամկետում որոշում չի կայացվում, իսկ դատելով փաստաբանի պարզաբանումներից, այդ ժամկետը վաղուց է լրացել, ապա օրենքի ուժով համարվում է, որ ընդունվել է դիմումը բավարարելու մասին որոշում, և անձը կարող է ձեռնամուխ լինել իր իրավունքների իրացմանը։ Այս նորմը նախատեսված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով։ Օրենքը նախատեսում է միայն մեկ բացառություն, այն է՝ եթե անձին տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։ Բայց սա արդեն հետագայում վիճարկվող փաստական հիմք է, որի առկայության ապացուցման բեռը վերապահված է հենց վարչական մարմնին։ Այսպիսով, այդ անձն արդեն այս պահին օրենքի ուժով համարվում է ապաստան ստացած՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ։

֊ Իսկ ինչո՞ւ է հայազգի անձը դիմել ոչ թե քաղաքացիություն ձեռք բերելու, այլ ապաստան հայցելու դիմումով, ի՞նչն է խոչընդոտում ազգությամբ հայ անձին պարզեցված կարգով քաղաքացիություն ձեռք բերելուն։

-Հանրահայտ է, որ ազգությամբ հայ անձինք կարող են քաղաքացիություն ձեռք բերել պարզեցված ընթացակարգով, սա համահունչ է «Քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի նորմերին, սակայն չպետք է անտեսել, որ պարզեցված կարգը բնավ չի նույնացվում դիմումն անվերապահորեն բավարարելու հետ, անձի դիմումը Հանրապետության նախագահը կարող է մերժել, եթե իրավասու մարմինները եզրակացություն են ներկայացնում այն մասին, որ տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին, պատվին և բարի համբավին: Հավելեմ, որ Հանրապետության նախագահը իրավասու է չհիմնավորել իր որոշումը։ Այս ամենի համատեքստում կարելի է եզրակացնել, որ տվյալ դեպքում, քաղաքացիություն ձեռք բերելու մասին դիմելը, թերևս, հեռանկարային չի դիտարկվել։ Բայց ես հարցին մեկ այլ ասպեկտով կանդրադառնայի։ Օրինակ, ես բնավ համոզված չեմ, որ Միսակ Լազարյանը օրենքի ուժով ՀՀ քաղաքացի չէ։ Պրակտիկայում հաճախ այս հարցում առկա է անհարկի շփոթ, ինչի արդյունքում անձի քաղաքացի լինելու հանգամանքը փորձում են պարզել բացառապես Ոստիկանության միջոցով, որի իրավասու ստորաբաժանումը պատասխանում է քաղաքացիության առկայության կամ բացակայության մասին։ Սակայն չպետք է անտեսել, որ Ոստիկանությունը հիմք է ընդունում պարզապես քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը, մինչդեռ՝ անձը կարող է քաղաքացի համարվել ուղղակի օրենքի ուժով։ Օրինակ, անձնագիրը սոսկ քաղաքացիության փաստը հավաստող փաստաթուղթ է, սակայն դրա բացակայությունը բնավ չի նշանակում, որ անձը միանշանակ չի կարող համարվել ՀՀ քաղաքացի։ Եթե այդպես լիներ, ապա անձնագիր չստացած երիտասարդներին որևէ մեկը չէր կարող զորակոչել պարտադիր զինծառայության, բայց գործնականում, բարեբախտաբար, չկա այդպիսի պրիմիտիվ մոտեցում։ Ինչ վերաբերում է օրենքի ուժով ՀՀ քաղաքացի համարվելուն, ապա այդ հիմքերը նախատեսված են դարձյալ «Քաղաքացիության մասին» օրենքով, օրինակ՝ 11-րդ հոդվածի համաձայն, այն երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, ասել կուզի, եթե Միսակ Լազարյանը ծնվել է, օրինակ ՌԴ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողներից, ապա օրենքի ուժով համարվում է ՀՀ քաղաքացի և այլն։ Հետագայում իր ծնողները և ինքը կարող էին ձեռք բերել նաև ՌԴ քաղաքացիություն, սակայն ՀՀ քաղաքացիությունն այդ հիմքով չի դադարում։

֊ Պարոն Դանիելյան, կարո՞ղ ենք ելակետ ընդունել այն, որ ՀՀ քաղաքացուն արտահանձնելը չի թույլատրվում ընդհանրապես։

-Այդպիսի սահմանադրական կարգավորում ունի ՌԴ֊ն, իսկ մեր Սահմանադրությունը, ցավոք, ամրագրել է բացառություն, ինչի արդյունքում արտահանձնումը կարող է թույլատրվել, եթե դա նախատեսված է վավերացված միջազգային պայմանագրով։ Բայց, համոզված եմ, որ այս վերապահումը կարող է գործել միայն այն երկրների փոխհարաբերությունում, որոնք ևս նախատեսել են նույնանման բացառություններ, հակառակ պարագայում՝ միջազգային պայմանագրով, թերևս, խաթարվում է ինքնիշխանության սկզբունքը, ինչպես նաև պետությունների փոխհարաբերության իրավահավասարության սկզբունքը։ Վերջին հաշվով, դուք չեք կարող ստանձնել ավելի մեծ պարտավորություններ, քան այդպիսիք ի վիճակի է ստանձնելու պայմանավորվող կողմ հանդիսացող պետությունը։ ֊ Նշանակում է հենց ա՞յդ հիմքով ժամանակին ոճրագործ Պերմյակովին  չհանձնեցին հայկական կողմին։ Հիշում ենք, որ այն ժամանակվա գլխավոր դատախազ Չայկան պարզաբանում էր, որ իրենք իրավասու չեն իրենց քաղաքացուն որևէ դեպքում արտահանձնել։ -Ոչ, նախկին գլխավոր դատախազ Չայկայի պարզաբանումները, մեղմ ասած, անհիմն էին, կամայական, ինչի մասին դեռ այն ժամանակ եմ նկատել իմ հրապարակումներում։ Գլխավոր դատախազը համառորեն փորձում էր տեսադաշտից դուրս թողնել մի կարևոր նրբություն՝ ՌԴ քաղաքացուն չի կարելի հանձնել այդ երկրի պետական սահմաններից դուրս, սակայն միջազգային պայմանագրի ուժով շահագործվող ռազմակայանը երբեք չէր կարելի նույնացնել պետական սահմանի հետ։ Այդ ռազմակայանի, ինչպես նաև, օրինակ՝ դեսպանատան վարչական շենքի ու տարածքի վրա տարածվում է երկրի իրավազորությունը՝ յուրիսդիկցիան, բայց դա բնավ չի նշանակում, որ դրա ուժով այն նույնացվում է պետական սահմանի հետ։ Հայաստանը բազում երկրներում ունի դեսպանատներ և հյուպատոսական հիմնարկներ, որոնց շենքերում արածվում է մեր պետության յուրիսդիկցիան, բայց դա չի նշանակում, որ այն հավասարվում է մեր անձեռնմխելի պետական սահմանի հետ։ Յուրիսդիկցիան աննախադեպ լայն լիազորությունների համակարգ է, բայց պետական սահման չէ։ Համոզված եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում հավուր պատշաճի, արհեստավարժության պահանջներին համահունչ քննարկման առարկա կդառնան բոլոր ասպեկտները և կձևավորվի հիմնավորված դիրքորոշում։ Ինչ խոսք, չափազանց բարդ և հակասական իրավիճակ է, սակայն հիմնավորված կարող է համարվել միայն համապետական շահերին ծառայող որոշումը։ Ի դեպ, այդպիսի մի բարդ իրավիճակում նաև մենք էինք հայտնվել 90-ականների սկզբներին, երբ նախկին ԽՍՀՄ դատախազությունից պահանջում էին արտահանձնել ազգությամբ ռուս մի կնոջ, որը փախել էր Ադրբեջանից և, որպես ականատես վկա, մանրակրկիտ ցուցմունք էր տալիս սումգայիթյան ոճրագործությունների առնչությամբ։ Մանրամասները չբացահայտեմ, սակայն գլխավոր դատախազ, երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանը հետևողականորեն չկայացրեց արտահանձնելու որոշում։

֊ Լավ, այդ դեպքում որևէ կողմնորոշիչ հիմք տեսնո՞ւմ եք արտահանձնելու հարցում։ -Չանդրադառնամ բոլոր հիմքերին, որոնց բոլորի մասին հրապարակայնորեն արտահայտվելը ողջամիտ չէ։ Սակայն չենք կարող անտեսել, որ առանցքային հիմքն այն է, որ հայազգի անձին ՌԴ տեղափոխելու և այնտեղ քննություն իրականացնելու կտրվածքով, անխուսափելիորեն անձին դնում ենք իր կյանքի համար ակնհայտ վտանգավոր իրավիճակում։ Նկատի չունեմ ռուսական կողմին. վերջինս, ինչ խոսք, պաշտոնապես կփորձի բացառել այդ վտանգը, սակայն գործնականում դրա հնարավորությունները նվազ են՝ հաշվի առնելով դե ֆակտո իրավակիրառ պրակտիկան իր ողջ բաղադրիչներով։ Ադրբեջան իշխանությունները իրենց քաղաքական ուղղվածությամբ են ապացուցել, որ ընդունակ են անձին հանիրավի հետապնդելու և վնասելու ամեն մի ստորության։ Այն, որ այդ երկրի նախագահը կարողացավ մեծ «զիջումների» գնով  հասնել նրան, որ Հունգարիայից արտահանձնվի քնած երիտասարդին կացնահարած Ռամիլ Սաֆարովը, իսկ ինքնաթիռից իջնելու պահից սկսած նախաձեռնել վերջինիս հերոսացման գործընթացը, խոսում է հենց այդ կեցվածքի մասին։ Ինքս, երբ պաշտոնապես հանդիպում էի այդ երկրի արդարադատության նախարարի հետ, մշտապես փոխանցում էի ապացույցներ ռամիլ սաֆարովի արտահանձնումը միջազգային չափանիշներին հակասելու կտրվածքով, մի անգամ հանձնեցի նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կոչն այդ սուբյեկտին արդարացնելու և հերոսացնելու վերաբերյալ։ Մեր միջև ակնհայտ կար փոխըմբռնման մթնոլորտ, և քանիցս ինձ հավաստիացրել են, որ բացառվում է արտահանձնումը։ Հետագայում, ցավոք, Հունգարիայի վարչապետը դրսևորեց, մեղմ ասած, կասկածելի վարքագիծ։

Հարցազրույցը` Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/04/06/1104630/?fbclid=IwAR3CuyiW8xcbFl4ozNvVGErOEJNZCtBEgaXR3PeMPArDhLGlNcog8WyMeN0

© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Այսօր Այս շաբաթ Այս ամիս