Երևան, 07.Հուլիս.2020,
--
:
--
,

Որոշ դեպքերում, սահմանելով բարձր աշխատավարձ, կարող ես նույնիսկ հակառակ էֆեկտը ստանալ, երբ ոլորտը կլցվի անորակ աշխատողներով...

Այս օրերին շատ է քննարկվում պետական ծառայողների աշխատավարձների հարցը, ընդ որում իշխանության ներկայացուցիչները անընդհատ շեշտադրում են այն հանգամանքը, որ լավ ՈՐԱԿԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ ԵՆ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆԵՐ։

Որպես 14 տարի պետական ծառայող եղած մի մարդ, սակայն, ասեմ, որ իրականում իրավիճակն ԱՅԴՔԱՆ ԷԼ ՊԱՐԶ ՉԷ։ Ավելին, որոշ դեպքերում, սահմանելով բարձր աշխատավարձ, կարող ես նույնիսկ հակառակ էֆեկտը ստանալ, երբ ոլորտը կլցվի անորակ աշխատողներով...

Բացատրությունը հետևյալում է՝ իրականում որակյալ աշխատողներ ունենալու և այն բանի համար, որ հենց նրանք պաշտոնական առաջընթաց ապրեն, պետք է ոչ այնքան աշխատվարձ, այլ, ամենից առաջ՝ ՈՐԱԿՅԱԼ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Դա իր հերթին ապահովվում է հետևյալ գործիքակազմով.

- որակյալ ատեստավորում,
- որակյալ վերապատրաստում,
- արդարացի պաշտոնական և դասային առաջխաղացում,
- կարիերայի հիմնավորված աճ,
- և այլն։

Սրան հակառակ, սակայն, ԵԹԵ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՉՈՒՆԵՍ, աշխատավարձ բարձրացնելը կբերի ուղիղ հակառակ էֆեկտի, քանի որ արդյունքում նույն «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքն ավելի կարմատավորվի և ավելի ուժեղ կգործի, քանի որ պայքարի առարկան՝ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ, մարդկանց ավելի կմոտիվացնի գործադրել իրենց կապերը։ Օրինակ - X ասենք վարչությունում սահմանելով բարձր աշխատավարձ, սակայն չսահմանելով վերևում նշած՝ խաղի արդար կանոններ, կառաջանա մի դրություն, երբ «ԹԻԿՈՒՆՔՈՎ, ԲԱՅՑ ԱՆՈՐԱԿ ՄԵԿԸ» ուղղակի հետ կամ նույնիսկ ԴՈՒՐՍ ԿՄՂԻ որակյալ մեկին՝ ինքն առաջ գնալու և բարձր աշխատավարձին տիրանալու համար։ Ստացա՞ր արդյունք, իհարկե ոչ։

Ավելին ասեմ, կարող է պարադոքսալ հնչել, բայց երբեմն նույնիսկ ցածր աշխատավարձը կարող է բերել... որակի, քանի որ, վերևում նկարագրված նույն սկզբունքով, «աղջիկ-կին-սիրած-ախպոր տղա-ընկեր» մասսան ՀԱՆԳԻՍՏ ԿԹՈՂՆԻ ՈԼՈՐՏԸ, մոտիվացված չի լինի պայքարելու դրա համար և, որպես հետևանք, այն բաժին կհասնի իրոք որակյալ, սակայն անթիկունք մեկին, ընդ որում ընդհանուր կանոն է՝ ինչքան մարդն անթիկունք է, այնքան որակյալ է, որովհետև, բնականաբար, ստիպված է աշխատել իր վրա։

Արդյունքում, փաստորեն, պետական-վարչական աշխատանքի փորձ չունեցող մեր իշխանավորներն այս «աշխատավարձային ՊԱՐԶԱՄԻՏ քաղաքականությամբ», ԹՈՒՔ ՈՒ ՄՈՒՐ ՈՒՏԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԻՑ, և նույնիսկ այդ գնով կարծես փորձելով մեծացնել պետական ապարատի արդյունավետությունը, ի վերջո որևէ արդյունք մեծ հաշվով այդպես էլ չեն ունենա, քանի որ ես չեմ տեսնում որակյալ կադրային քաղաքականությունն ապահովվելուն կոչված գործիքակազմի ստեղծումը, իսկ այդ պարագայում էլ, ինչպես վերևում նշեցի՝ առաջ կգնան թիկունքով անորակ զոռբաները։

Ցավում եմ...

Այսօր Այս շաբաթ Այս ամիս