Երևան, 07.Հուլիս.2020,
--
:
--
,

Կարմիր գծեր կլինեն միայն...

«ՎԵՐՋ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ, 12 վարչական շրջաններից կարմիր գծեր այս փուլում կմնա ՄԻԱՅՆ Կենտրոնում եւ Արաբկիրի որոշ հատվածում։ Լուսանկարով տուգանել այլեւս ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԻ, առնվազն 15 րոպե տեսանյութը ՊԱՐՏԱԴԻՐ կլինի։ Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում)։ Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։ Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։ Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։ Նախագծով լուծվում է Վճռաբեկ դատարանի 2019թ որոշման վարույթի հետ կապված խնդիրները։ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Սիրելի քաղաքացիներ, Երեւանի քաղաքապետի, աշխատակազմի եւ ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա շաբաթ, շրջանառության մեջ կդնեմ իմ եւ Sipan Pashinyan-ի հեղինակած օրենքի նախագիծը։

Հաշվի առնելով կարանտինը, ասուլիսի փոխարեն երկուշաբթի 15:00 ֆեյսբուքյան լայվով կներկայացնենք նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Սիրելի լրագրողներ հարցերը կարող եք գրել նամակով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ գաբրիելյանը։

 

Այսօր Այս շաբաթ Այս ամիս