Երևան, 13.Հուլիս.2020,
--
:
--
,

Փաստերն անվիճելի են

Փելոսիի մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ որեւէ մեղք չգործած հայերի հանդեպ բարբարոսությունը մարդկության պատմության մեջ բիծ եւ մեր ժամանակներում վայրագությունների դեմ զգոնությունը պահպանելու հիշեցում է մնում:

«Փաստերն անվիճելի են,- հայտարարել է  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ,- այնուամենայնիվ, հայերի սերունդները ստիպված են անողոք պայքարել նրանց դեմ, ովքեր փորձում են վերաշարադրել պատմությունը եւ հերքել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Ահա թե ինչու անցյալ տարի, ձայների ճնշող մեծամասնությամբ, ԱՄՆ Կոնգրեսը փորձեց ուղղել այս սարսափելի սխալը, վճռականորեն կանգնելով ազնվության կողքին եւ ընդմիշտ հավերժացնելու Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը Կոնգրեսի զեկույցում: ...Միասին մենք պետք է պնդենք մեր անցյալի ճշմարտությունը, դիմակայենք ատելության ուժերին մեր ներկայի մեջ եւ առաջ մղենք հույսի ու խաղաղության օրհնությունները մեր ապագայի համար»:

Այսօր Այս շաբաթ Այս ամիս