Երևան, 07.Օգոստոս.2020,
--
:
--
,
Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է ավելի քան 70 կյանք խլած պայթյունի պատճառը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը ՀՀ ԿԳՄՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ. Ալեքսանդր Կրիլով Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ. Լիանա Սարգսյան Խմբագրում ենք 17-դարյա հայ գրականությունը Դիտարկումներ հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների «Հայոց լեզու» առարկայի ծրագրի նախագծի վերաբերյալ

Լավրովի եւ Հասանովի հայտարարությունների վերաբերյալ: Արցախի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե ընդունելի չէ ՀՀ-ի, Արցախի ժողովրդի համար. վարչապետ

Արցախի հարցի որեւէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե ընդունելի չէ ՀՀ-ի, Արցախի ժողովրդի համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ ինչո՞ւ վարչապետի դիրքորոշումը չի հնչել Լավրովի եւ Հասանովի հայտարարությունների վերաբերյալ։։

Փաշինյանն ասաց, որ Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ չի դիրքորոշում չի հայտնել, որքան ինքն է հայտնել. «Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային եւ թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել։ Իմ դիրքորոշումները եւ ՀՀ կառավարության դիրքորոշումները գոյություն ունեն այնքանով, ինչքան դրանք մեր դիրքորոշումներն են։ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե ընդունելի չէ Հայաստանի, Արցախի ժողովրդի համար, այդ թվում Ազգային ժողովի համար: Դա ոչ թե իմ բարի ցանկությունից է, այլ ի բնե է այդպես: Եթե նույնիսկ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, որ կստորագրեն եւ կտանեն, մի հատ լուծում կտան, իրենք գերագնահատել են իրենց ուժերը»։ 

Վարչապետը նշեց, որ լուծումը պետք է քննարկման դրվի ՀՀ եւ ԱՀ ԱԺ-ի հետ,  երկրների Անվտանգության խորհրդի հետ, այնուհետեւ որեւէ որոշման հանգել.

«Լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, դա այն լուծումն է, որը ընդունելի է Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Քանի դեռ այսպիսի լուծում չի ձեւակերպվել եւ չենք եկել ասել՝ ժողովուրդ, սկզբից Հայաստանի անվտանգության խորհուրդը, երկրորդը ՀՀ ԱԺ-ն եւ զուգահեռ նաեւ Արցախի անվտանգությունը, Կառավարությունն ու ԱԺ-ն։ Քանի չենք ասել՝ ժողովուրդը, այ սենց լուծում կա, եկեք դռնփակ նիստ անենք եւ լուծումն առաջարկենք, եւ դուք ասեք՝ գնա՞նք մենք այդ լուծմանը, թե ոչ։

Այս լուծմանը մենք կգանք միայն այն պարագայում, երբ ԱԳ նախարարը եւ ես տեսնենք, որ ինչ-որ մի տարբերակ կա, որը սկզբունքորեն կարող է քննարկելի լինել»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2018 թվականի մայիսի 8-ից մինչեւ այսօր իր դիրքորոշումներից ոչինչ,  նույնիսկ մի ստորակետ չի փոփոխվել։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ վարչապետն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ՝ ստեղծվում է.

«Ուրիշ բան է մի երկիր, որը բոլոր հարաբերություններում ինքը իրեն դիրքավորել է որպես Ճ կլասի երկիր, եւ ուրիշ բան է, որ կա երկիր, որ ասում է, որ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ եւ իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել եւ վերաբերվել հարգանքով, ինչպես մենք մեր գործընկերների նկատմամբ ցուցաբերում ենք բացառիկ հարգանք։ Մենք ակնկալում ենք, որ նույն վերաբերմունքը կլինի նաեւ մեր դիրքորոշումների նկատմամբ եւ հավաստիացնում եմ՝ այդպես էլ կա։ Այս ամեն ինչն ունի ռիսկեր, բայց ընտրության հարց է, մենք ինչ ենք ուզում, որպես երկիր ինչպես ենք ուզում դիրքավորվել։ Ուզում ենք դիրքավորվել ձեռքներս գլխներիս պահած, որ, կներեք, մի խփեք մեզ։ Թե՞ մենք ուզում ենք դիրքավորվել մի երկիր, որն անհրաժեշտության դեպքում կարող է նաեւ ընդունել հարվածներ եւ տա նաեւ հակահարվածներ։ Հարաբերություններում չլինել կոնֆլիկտային, լինել կառուցողական, հարգալից»։

Վարչապետը շեշտեց, որ այս ամբողջ դիվանագիտական կորպուրսն այս նոր դիրքորոշումը չի որդեգրել եւ լիարժեք չի հասկացել, սակայն նաեւ սա չի նշանակում, որ ոչ մեկ չի ընդունել.

«Բայց կա հատված, որ սովոր են հին ռեժիմով աշխատել, որ վիզը ծռել, հնարավորինս խեղճացած, կռացած գնալ եւ բոլորից ինչ-որ բան աղերսել, որեւէ փշրանք ստանալիս էլ լինել երջանիկ»։ 

 
Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է ավելի քան 70 կյանք խլած պայթյունի պատճառը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը ՀՀ ԿԳՄՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ. Ալեքսանդր Կրիլով Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ. Լիանա Սարգսյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս