Երևան, 05.Հունիս.2020,
--
:
--
,
Դե հավատացեք, դե գնացեք նրանց ետևից, ու՞մ եք սպասում... Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին.․․ Վասակ Ղարիբյանի ցնցող գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին Եվրադատարանը շառաչուն ապտակներ հասցրեց ՍԴ-ին և Քոչարյանի փաստաբանական խմբին Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի: <<Անեծք է փոքր ազգի թագավոր լինելը >>, բայց ես աղոթում եմ, որ դա օրհնություն լինի թե' Ձեզ, թե' մեզ՝ ամբողջ աշխարհի հայերիս համար Տեղի է ունեցել Փաշինյան- Պուտինի հեռախոսազրույցը. ՌԴ նախագահն շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետին Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. կա 10 մահ, որից 3-ը` այլ հիվանդությունից.ապաքինվել է 20-ը Խորհրդանշական է, որ մենք Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում. Փաշինյան (ֆոտո)

առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտական սարք

Հաշվետու ժամանակաշրջանում դադարեցվել է 4 մետաղական հանքերի շահագործման իրավունքը, հանքերից 3-ը եղել են ոսկու, մեկը՝ պղնձի հանքավայր։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքը եւ արդյունքները ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ 2019 թվականի ընթացքում տնկվել է 500 հազար ծառ ՀՀ-ում։ «Մենք այս տարի 10 միլիոն ծառի պլան ունեինք, մենք պլանավորում էինք դա որպես համահայկական ակցիա, բայց ճգնաժամն իր ուղղումներն է մտցրել, եւ մենք այն կիրականացնենք այլ տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը։

 Նրա խոսքով՝ 2019 թվականին Սեւանից ջրառարը նվազագույնն է վերջին 10 տարիների համար, ընդ որում՝ օրենքով նախատեսված 170 միլիոն խորանարդ մետր ջրից 26 միլիոն 140 հազար խորանարդ մետր պակաս է բաց թողնվել։

Փաշինյանը որպես կարեւոր ցուցանիշ նշեց նաեւ Զինված ուժերում, մասնավորապես՝ առաջնագծի պատշաճ կահավորումը:

«Հաշվետու ժամանակաշրջանում առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտական սարք, արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր է ստացել 134 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորվել է մոդուլային բաղնիք, եւ այսօրվա դրությամբ ժամկետային զինծառայոների 74 տոկոսը արդեն սնվում է նոր սննդակարգի համակարգով, մարտական դիրքի 54 տոկոսը սնվում է նոր սննդակարգով: Մայիսի 8-ին նախատեսված է եւս մեկ շոշափային փուլ, եւ, մեր գնահատմամբ, արդեն ամսի 8-ից նոր սննդակարգով սնվող զինվորների թիվը կհասնի 90 տոկոսի»,- հայտարարեց Փաշինյանը։

https://www.armtimes.com/hy/article/187239?fbclid

Այսօր Այս շաբաթ Այս ամիս