Երևան, 05.Հունիս.2020,
--
:
--
,
Դե հավատացեք, դե գնացեք նրանց ետևից, ու՞մ եք սպասում... Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին.․․ Վասակ Ղարիբյանի ցնցող գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին Եվրադատարանը շառաչուն ապտակներ հասցրեց ՍԴ-ին և Քոչարյանի փաստաբանական խմբին Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի: <<Անեծք է փոքր ազգի թագավոր լինելը >>, բայց ես աղոթում եմ, որ դա օրհնություն լինի թե' Ձեզ, թե' մեզ՝ ամբողջ աշխարհի հայերիս համար Տեղի է ունեցել Փաշինյան- Պուտինի հեռախոսազրույցը. ՌԴ նախագահն շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետին Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. կա 10 մահ, որից 3-ը` այլ հիվանդությունից.ապաքինվել է 20-ը Խորհրդանշական է, որ մենք Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում. Փաշինյան (ֆոտո)

Չի կարող հավատ ներշնչել այն միջազգային փաստաթուղթը, որի ակունքներում զարմանալիորեն կանգնած են ՄԱԿ֊ի և այլ միջազգային կառույցների այն պաշտոնյաները, որոնց մեծ մասը հետագայում մերկացվել է մանկապղծության մեջ

Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լանզարոտի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան չի կարող դիտարկվել, որպես վերացական, իրական զարգացումներից կտրված ձևական իրավական փաստաթուղթ:

Այն բովանդակում է այնպիսի դրույթներ, հատկապես, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ մասով (6-րդ հոդված), որոնք մեր օրերում արդեն իսկ խիստ խեղաթյուրված ու անհարկի տարածական են ընկալվում դրա նախաձեռնողների ու համակիրների կողմից (հիշենք հանրության տրամադրությունները շոշափելու համար հրապարակ նետված «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի շնորհանդեսը)՝ դրանից բխող բոլոր վտանգներով հանդերձ: Այսպիսով, երեխաների իրազեկման պատրվակով, ոմանք, հենվելով երեխաների կրթությանը վերաբերող այս կոնվենցիայի ԽԻՍՏ ԱՆՈՐՈՇ ՆՈՐՄԵՐԻ վրա, անխուսափելիորեն փորձելու են մանուկներին հրամցնել այնպիսի նյութեր, որոնք ոչ թե կբարձրացնեն նրանց զգոնությունը, այլ կարթնացնեն անառողջ հետաքրքրասիրություն, ինչի արդյունքում ունքը դզելու փոխարեն աչքն ենք հանելու:

Կոնվենցիան՝ այդ բնույթի միջազգային փաստաթղթերին բնորոշ ոճով, բովանդակում է ծավալուն գրավիչ դրույթներ՝ երեխաների սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանության մասին: Ընդ որում, խոսքն այնպիսի դրույթների մասին է, որոնք անհրաժեշտ համամասնությամբ արդեն իսկ ամրագրված են հայրենական օրենսդրությամբ: Այդ տեսանկյունից այն մեզ համար որևէ իրավական արժեք չունի, և առնվազն համոզիչ չեն Կառավարության հիմնավորումների մեջ բերված այն պնդումները, թե կոնվենցիան հնարավորություն կտա վերափոխելու օրենսդրությունը, քանզի օրենք ընդունելու իրավասությունն արդեն իսկ վերապահված է խորհրդարանին, իսկ դրա համար հարկ չկա միջազգային պայմանագիր ընդունել:

Ավելի քան համոզված եմ, որ կոնվենցիայի դրույթները զուտ ձևական իրավական չափանիշներով դժվար կլինի ճանաչել Սահմանադրությանը հակասող, քանզի մեզանում դեռևս չի ձևավորվել խորքային հայեցակարգ՝ Սահմանադրությամբ ամրագրված երեխաների շահերի առաջնահերթության առնչությամբ։ Միակ ու մեծ մտահոգությունը միայն այն է, որ կրթական հատվածին և վարույթներին վերաբերող դրույթներն իրացվելու են բոլորովին այլ տրամաբանությամբ: Պատահական չէ, որ հիմնավորումներում ակնարկ անգամ չկա կրթական համակարգի մասին, թեպետ՝ միակ նորույթը հենց դա է լինելու։

Ակնկալում ենք, որ այս բնույթի խիստ խնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունները Ազգային ժողովի պատասխանատվությամբ կդրվեն լայն ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ, լսելի կդառնան առնվազն իրավագետների, հոգեբանների, սոցիոլոգների և մանկավարժների մասնագիտական կարծիքները։ Չի կարող հավատ ներշնչել այն միջազգային փաստաթուղթը, որի ակունքներում զարմանալիորեն կանգնած են ՄԱԿ֊ի և այլ միջազգային կառույցների այն պաշտոնյաները, որոնց մեծ մասը հետագայում մերկացվել է մանկապղծության մեջ, սա շատ բան ասող պարադոքս է, կամ գուցե՝ օրինաչափություն։

Արդեն իսկ բազում նյութեր կան, որոնք վկայում են այդ կոնվենցիայի կիրառման ակնհայտ բացասական արձագանքների մասին անգամ Եվրոպայի երկրներում։ Բոլորն էլ գլխի են ընկել, որ դրանով երեխաներին չեն զինում, այլ ակամա խիստ խոցելի են դարձնում. պայքարեք մանկապիղծների ու դրանք ծնող պատճառների, վերջապես՝ այլասերվածության քարոզի դեմ, ոչ թե հույսներդ դրեք երեխաների հոգիները խռովելու և նրանց թիրախավորելու վրա, վերջապես մի հրապուրվեք մանկապղծութան մեջ կասկածվող անձանց երաշխավորելու գրավչությամբ...»:

Այսօր Այս շաբաթ Այս ամիս