Երևան, 05.Հունիս.2020,
--
:
--
,
Դե հավատացեք, դե գնացեք նրանց ետևից, ու՞մ եք սպասում... Ով ինչ էլ ասի՝ Նիկոլ Փաշինյանն արեց աներևակայելին.․․ Վասակ Ղարիբյանի ցնցող գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին Եվրադատարանը շառաչուն ապտակներ հասցրեց ՍԴ-ին և Քոչարյանի փաստաբանական խմբին Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չի: <<Անեծք է փոքր ազգի թագավոր լինելը >>, բայց ես աղոթում եմ, որ դա օրհնություն լինի թե' Ձեզ, թե' մեզ՝ ամբողջ աշխարհի հայերիս համար Տեղի է ունեցել Փաշինյան- Պուտինի հեռախոսազրույցը. ՌԴ նախագահն շուտափույթ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետին Երեւանի նախկին ոստիկանապետի սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք. կա 10 մահ, որից 3-ը` այլ հիվանդությունից.ապաքինվել է 20-ը Խորհրդանշական է, որ մենք Երևանում մեր պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում. Փաշինյան (ֆոտո)

«Սաշիկ 2» կամ սովորական թալան. Սերժ Սարգսյանի փեսան թաքցրել է «Սպայկայի», «Վիլլիջ գրուպի» ու «Գրին պրոդուկտի» հարկերը

«Ես երբեք չեմ գողացել, չեմ թալանել ու ձեռքերս չեմ մտցրել Հայաստանի բյուջեի մեջ»,- ֆեյսբուքյան լայվերից մեկում իր ունկնդիրներին ընդհատակից վստահեցնում էր հետախուզման մեջ գտնվող  Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Մինչդեռ, պարզվում է, ընդհատակից ջղաձիգ շարժումներ անող ու լրատվական հոսքերի պատվերներ բացահայտող Սերժ Սարգսյանի փեսան թաքցրել է մի քանի մլրդ դրամի հարկեր միայն իր մի քանի բիզնեսներում:

NewArmenia.am-ին հաջողվեց բացահայտել, թե հատկապես որ գործով է ՊԵԿ-ը մեղադրանք առաջադրել Միքայել Մինասյանին: Միքայելյանի դեմ հարուցված քրգործով նախաքննական մարմին հանդիսացող ՊԵԿ-ից հետաքրքվել էինք, թե ինչպե՞ս է, որ չեն կարողանում բացահայտել պարբերաբար ֆեյսբուքյան լայվերով հանդես եկող մեղադրյալին, կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկում, և ո՞ր մարմինն է իրականացնում հետախուզումը:

 

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող թիվ 83160718 քրեական գործով մեղադրյալ Միքայել Արայի Մինասյանի հետախուզումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից»,-պատասխանել են ՊԵԿ-ից՝ շարունակելով. «Միաժամանակ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսդրության, վարույթն իրականացնող մարմինը նույնպես ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Մ.Մինասյանի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ»:

Հաշվի առնելով նախաքննության շահերը՝ քրեական գործի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների տրամադրումը նախաքննության ներկա փուլում նպատակահարմար չի գտել:

ՊԵԿ պատասխանում ուշագրավ էր քրեական գործի համարը: Քրգործի համարով ինտերնետային մեր պրպտումները բացահայտեցին թարգմանչական ծառայությունների անդորագրեր, որոնց համար ՊԵԿ-ը վճարել է, և այդ փաստաթղթերում առկա է տվյալ համարով քրգործի մասին տեղեկություն:

Ըստ այդմ, թիվ 83160718 քրեական գործը, որով մեղադրավում է Մինասյանը, հարուցվել է դեռ 2018 թվականի հուլիսի 3-ին: Գործը վերաբերում է «Գրինպրոդուկտ», «Վիլլիջ գրուպ» և «Սպայկա» ընկերությունների թաքցրած միլիարդավոր դրամների հարկերին: Երեք ընկերությունների հետ կապված տարբեր քրգործեր են հարուցվել, հետո միավորվել են նույն գործում, քանի որ փոխկապակցված են «Սպայկային»: Ընդ որում, ըստ ՊԵԿ փաստաթղթի՝ թե «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը, թե «Գրինպրոդուկտի տնօրեն Կարեն Առուստամյանն ընդունել են մեղքը և «իրենց լիովին մեղավոր են ճանաչել»:

2018-ին ՀՀ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից կատարվել էր «Գրինպրոդուկտ» ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ, որի արդյունքում պարզվել էր, որ հիշյալ ընկերությունը 2017 թվականի հաշվարկով ներկայացրել է 2 մլրդ 139 մլն 518.476 ՀՀ դրամի չափով իրացման պակաս շրջանառություն, ինչի արդյունքում պակաս է հաշվարկել և պետական բյուջե վճարել 427 մլն 903.695 ՀՀ դրամ գումար (մոտ 380 000 դոլար):

Բայցի այդ՝ այս ընկերությունը փաստացի ֆեյք է եղել: Մասնավորապես՝ 2017 թվականի ընթացքում «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերությունը, ունենալով ընդամենը մեկ աշխատակից՝ բաժնետեր և տնօրեն Կարեն Կառլենի Առուստամյանը, ՀՀ-ից ՌԴ է արտահանել մեծ քանակությամբ լոլիկ և մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը հայտարարագրել է շուկայականից էականորեն ցածր գնով: Կասկածներ կային, որ խոսքն իրականում Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան թուրքական լոլիկի արտահանման մասին էր:

2018-ին  ՊԵԿ-ը նաև պարզել էր, որ «Վիլլիջ Գրուպ»-ը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ է արտահանել ընդհանուր 16 մլրդ781 մլն 3.467 դրամ արժողությամբ 18 տոննա 164 հազար 891 կգ տարբեր տեսակի պանիր: «Ընկերությունը ՀՀ տարածքում չի ունեցել ձեռքբերումներ այլ տնտեսվարողներից, հետևաբար պանրի ձեռքբերումները ֆիզիկական անձանցից կատարված լինելու արդյունքում պետական բյուջե չի հաշվարկվել եկամտայի հարկ՝ 1 մլրդ 669 մլն 694.074 ՀՀ դրամի չափով (մոտ 3.3 մլն դոլար)»:

«Սպայկա» ընկերությունը 2014-2015-ին ձեռք է բերել և Հայաստան ներմուծել մի շարք ապրանքատեսակներ՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացրնելով կեղծ փաստաթղթեր։ Արդյունքում պետբյուջե չի վճարել մոտ 7 մլրդ դրամ (14,5 միլիոն դոլար) հարկ։

«Հարկ է ընդգծել նաև այն հանգամանքը, որ քննարկվող ժամանակահատվածում թե՛ «Վիլլիջ Գրուպ» ՍՊ ընկերությունը, թե՛ «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերությունն ունեցել են մեկական գրանցված աշխատակիցներ, ովքեր իրենց հերթին փոխկապակցվածություն են ունեցել «Սպայկա» ՍՊ ընկերության հետ»,-նշված է ՊԵԿ փաստաթղթում:

Այս երեք ընկերությունները Միքայել Մինասյանի բզինես կայսրության ոչ մեծ մասն են: Ակնհայտ է դառնում, որ նա իր գործունեությամբ ձեռնոց էր նետել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին՝ «հասնել ու անցնել Սաշիկին» կարգախոսով:

Նշենք, որ հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ-ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Մինասյանին մարտի 23-ին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար։ Որոշում է կայացվել նրան կալանավորել, սակայն իրավապահները դեռ չեն գտնում ֆեյսբուքյան ակտիվիստ դարձած մեղադրյալին։

Մարինե Խառատյան

https://newarmenia.am/

Այսօր Այս շաբաթ Այս ամիս