STI—1499-ը կարող է 100 տոկոսով պաշտպանել մարդու բջիջները վարակից

Ամերիկյան Sorrento Therapeutics կենսաբազմազանության ընկերության գիտնականները հայտնաբերել են հակամարմիններ, որոնք, իրենց հայտարարության համաձայն, 100 տոկոսով արգելափակում են կորոնավիրուսը: Այս մասին հայտնում է Fox News-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մասնագետները ուսումնասիրել են միլիարդավոր հակամարմիններ, որոնց թվում հայտնաբերել են կորոնավիրուսի վրա ազդելու ունակ հարյուրավորներ: Դրանից հետո գիտնականները առանձնացրել են տասնյակ հակամարմիններ, իսկ դրանց հետագա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեկը՝ STI—1499-ը, կարող է 100 տոկոսով պաշտպանել մարդու բջիջները վարակից:
Նշվում է, որ այն «պարուրում» է վիրուսը եւ այն օրգանիզմից հանում է չորս օրվա ընթացքում:
Ընդ որում փորձարկումներն անցկացվել են միայն լաբորատոր պայմաններում, այդ պատճառով ընկերությունը դեռ դեղի թողարկման թույլտվություն չի ստացել:
Փորձագետները նշել են, որ այդ դեղամիջոցի հետ կարանտինը բոլոր երկրներում հնարավոր կլինի հանել։
Այս պահին նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, տարբեր երկրների գիտնականներ ակտիվորեն իրականացնում են դրա մշակումը։ Կորոնավիրուսային վարակի բուժման համար դեռեւս օգտագործվում են չլիցենզավորված դեղեր եւ փորձարարական թերապիա, օրինակ, մեֆլոխինի կամ հիդրոքսիքլորոխինի օգտագործմամբ: