Երևան, 07.Օգոստոս.2020,
--
:
--
,
Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է ավելի քան 70 կյանք խլած պայթյունի պատճառը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը ՀՀ ԿԳՄՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ. Ալեքսանդր Կրիլով Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ. Լիանա Սարգսյան Խմբագրում ենք 17-դարյա հայ գրականությունը Դիտարկումներ հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների «Հայոց լեզու» առարկայի ծրագրի նախագծի վերաբերյալ

«Մի հատ սթափվե՛ք, լրջացե՛ք մի հատ, ձե՞ռ եք առնում». Ո՞ւր են «կարտոշկի գրուզավիկի նման գազելներով» գործի եկող հեղափոխական պաշտոնյաները

Պարզվում է՝ 1 տարվա ընթացքում հեղափոխական պատգամավորները ստացել են ավելի քան 580 մլն դրամի պարգեւավճար: Օրեր առաջ հեղափոխական խորհրդարանը հաստատեց 2019-ի բյուջեի կատարողականը: Քաղաքական աղմկոտ իրադարձությունների մեջ չնկատվեց ու մոռացվեց մի քանի պուճուրիկ հեղափոխական թիվ: Սկսենք խորհրդարանի ծառայողական մեքենաներից: Իհարկե, ծառայողական մեքենաների թիվը հետհեղափոխական խորհրդարանում կրճատվել է, բայց, ինչպես ընդունված է ասել հասարակության շրջանում, մենք սրա՞ համար էինք հեղափոխություն արել: ԱԺ-ն կրճատել-կրճատել է, մեքենաների թիվը հազիվ սեղմել է 22-ով: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Տիգրան Գալստյանը, «մեքենաներ հատկացված են ԱԺ նախագահին, ԱԺ նախագահի տեղակալներին, հանձնաժողովի նախագահներին եւ աշխատակազմի ղեկավարներին»: Թե ինչ են արել մնացած բոլոր մեքենաները՝ հեռու չեն տարել՝ վերադարձրել են ԱԺ աշխատակազմի տրանսպորտային պարկ: Այսինքն, կարելի է ասել՝ թափով կրճատել են մեքենայի ծախսը՝ վառելիքը: Եթե 2017-ին ԱԺ-ին տրամադրվել է 270 հազար լիտր վառելիք, 2018-ին՝ 190 հազար լիտր, 2019-ին տվել են 108 հազար լիտր:

Տիգրան Գալստյանն ասաց, որ մոտ 9 մեքենա պահել են՝ որպես հերթապահ. «Դրանք աշխատում են, եթե գործող կարգին համապատասխան ներկայացվում է հայտ: Դա կարող է անել աշխատակիցը կամ պատգամավորը, թե ուր է գնալու, ինչքան ժամանակով ու դրան համապատասխան տրամադրվում է վառելիք ու օգտագործվում են՝ որպես հերթապահ մեքենաներ»: Բացի այդ, Տիգրան Գալստյանն ասաց, որ կան նաեւ ներկայացուցչական մեքենաներ, ինչ-որ ավտոբուսներ, որոնք աշխատակիցներին առավոտյան բերում են աշխատանքի, կամ ինչ-որ հատուկ նշանակության դեպքում օգտագործվում են: Հիմա ի՞նչ է փոխվել 7-րդ գումարման ԱԺ-ում ծառայողական մեքենաների առումով՝ եթե նախկինում ծառայողական մեքենաները կցված էին ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին, ԱԺ հանձնաժողովների փոխնախագահներին, հիմա խնայողությունն արել են հենց նրանց հաշվին: Ծառայողական մեքենաների հարցն այսքան սուր չէր ընկալվի, եթե ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժամանակին այդքան մեծ պահանջներ դրած չլիներ պաշտոնյաների առաջ: Իսկ Փաշինյանը դատավճիռ էր կարդացել պաշտոնյաների համար. «Ես կուզենամ մեր պաշտոնյաներն ամեն առավոտ կռացած ու կարտոշկի գրուզավիկի նման տեղափոխող գազելներ նստեն ու գնան, ինչպես ստիպում են տարեցներին, կանանց ու դեռատի աղջիկներին: Հարգելինե՛րս, եթե դուք աշխատեիք Դանիայում, ապա ոչ թե բրանիրովաննի լիմուզիններով գործի կգնայիք, այլ պալասատովի շապիկներով՝ օրը երկու անգամ զբոսանքի»,- ասել էր նա: Պատգամավոր Փաշինյանն իր զարմանքն էր հայտնել՝ 120 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող Դանիայում ամբողջ պետական համակարգում կա ընդամենը 23 ծառայողական մեքենա. «Ես պաշտոնական հարցում էի ուղարկել Դանիայի խորհրդարան՝ պարզելու, թե քանի ծառայողական մեքենա կա Դանիայի խորհրդարանում: Ռիկե Տուբորկ անունով մի պարտաճանաչ պաշտոնյա պաշտոնական պատասխան ուղարկեց, որ Դանիայի խորհրդարանում ծառայողական ավտոմեքենա ունի միայն, ուշադիր եղեք, խորհրդարանի խոսնակը: Աչքերիս չեմ հավատում, նորից եմ նամակ գրում, ասում եմ՝ ա՛յ հարգելի Ռիկե Տուբորկ, մի հատ սթափվե՛ք, լրջացե՛ք մի հատ, ձե՞ռ եք առնում, ո՞նց թե ցելի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խոսնա՞կը: Այդ պաշտոնյան մնաց մինչեւ վերջ անհողդողդ իր դիրքերում: Իսկ Հայաստանի ԱԺ-ում կա 82 հատ ծառայողական մեքենա»: Ներկայումս ԱԺ-ն պետական կառավարման ապարատում ամենաշատ մեքենաներ ունեցող գերատեսչությունների ցանկում երրորդն է: Բացի ծառայողական մեքենաները, հեղափոխական ու մինչհեղափական խորհրդարաններում անհամեմատելի է պատգամավորների պարգեւավճարների չափը: Եթե կառավարության անդամների՝ նախարարների ճոխ պարգեւավճարները Նիկոլ Փաշինյանը բացատրում է նրանով, որ այդ աշխատավարձով դժվար է պահել ոչ կոռումպացված ու որակյալ պաշտոնյայի, որ նրանք ցածր աշխատավարձը կթողնեն, կգնան մասնավոր ոլորտում բարձր աշխատավարձով կաշխատեն, ապա պատգամավորների դեպքում նույն արդարացումը չկա: Նրանք ընտրվել են՝ ժողովրդին ծառայելու՝ իմանալով, թե ինչքան աշխատավարձ են ստանալու, ձեռք չի տալիս՝ թող մանդատը վայր դնեն, գնան, ցուցակում, մեկ է, լիքը սպասողներ կան: Թե ինչքան հսկայական տարբերություն կա 6-րդ եւ 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորների ստացած պարգեւավճարների միջեւ, «Առավոտը» գրավոր հարցում էր արել ԱԺ-ին՝ նշելով կոնկրետ ժամանակահատված: Պարզվում է՝ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչեւ հեղափոխությունը պատգամավորների ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 33 մլն 77 հազար 880 դրամ: Իսկ արդեն հեղափոխությունից հետո 2019-ի փետրվարից մինչեւ 2020-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է՝ ուշադրություն կամ ինչպես կասեր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ բա-բա-բա-բամմմ ու մի հատ ցըմփ՝ 580 մլն 104 հազար 838 դրամ: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 01.07.2020

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/07/02/1120987/?fbclid=IwAR2Bvcrk3csn06EYdHh0wkKJf6L93Bft_xs8kuuXNWFQ7ubzMYIZCY9lr9w

© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է ավելի քան 70 կյանք խլած պայթյունի պատճառը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը ՀՀ ԿԳՄՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ. Ալեքսանդր Կրիլով Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ. Լիանա Սարգսյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս