Երևան, 07.Օգոստոս.2020,
--
:
--
,
Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է ավելի քան 70 կյանք խլած պայթյունի պատճառը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը ՀՀ ԿԳՄՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ. Ալեքսանդր Կրիլով Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ. Լիանա Սարգսյան Խմբագրում ենք 17-դարյա հայ գրականությունը Դիտարկումներ հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների «Հայոց լեզու» առարկայի ծրագրի նախագծի վերաբերյալ

Մինչև հիմա հստակ տեղեկատվություն չկա՝ մենք ունե՞նք վարակակրություն․ Ինչ որ բան մաքուր չէ

Lragir.am-ի զրուցակիցն է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնից վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը

Պարոն Թադևոսյան, Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության մակարդակն ինչպե՞ս եք գնահատում, կայունացում նկատվո՞ւմ է։
 

Ասեմ, որ թվերի նվազում չկա՝ մենք այսօր ունենք 400 դեպք, երեկ ունեցել ենք 700 դեպք, դրա նախորդ օրը՝ դարձյալ մոտ 700։ Եթե նայում ենք, թե քանի թեստ է արվել, թեստավորման մոտ 30 տոկոսը մշտապես դրական է լինում։ Այսինքն՝ թեստերը շատ ենք անում, շատ դեպքեր են հաստատվում, քիչ ենք անում, փոքր է ստացվում թիվը։ Այստեղ ուրիշ հարց կա՝ մինչև մենք չունենանք զանգվածային թեստավորում, իրական տարածվածության մասին խոսել չենք կարող։ Երբ մենք միայն կոնտակտավորների հետևից ենք գնում, այստեղ կունենանք այն պատկերը, որը հիմա ունենք։ Բայց ըստ բնակչի հաշվով տարածվածության պատկերը դեռ հնարավոր չէ ստանալ։

Մեր խնդիրը վարակակիրներին հայտնաբերե՞լն է, թե հիվանդներին հայտնաբերելն ու բուժելը։

Խնդիրն այն է, որ մենք պետք է հասկանանք, թե իրականում ինչքան հիվանդ ունենք։ Պետք է տարբերակել վարակակիր և ասիմպտոմ դեպքերը։ Սրանք երկու տարբեր հասկացություններ են։ Մինչև հիմա հստակ տեղեկատվություն չկա՝ մենք ունե՞նք վարակակրություն, թե՞ չունենք, թե՞ ունենք ասիմպտոմ հիվանդություն։ Սա նուրբ տարբերություն է, քանի որ վարակակրության ժամանակ օրգանիզմի և հարուցիչի միջև որևէ կերպ փոխազդեցություն չի լինում։ Ուղղակի վիրուսն ապրում է այդ օրգանիզմում՝ առանց նրա հետ փոխհարաբերվելու։ Բայց այդ վիրուսը հանգիստ կարող է փոխանցվել այլ անձի։ Իսկ ասիմպտոմ դեպքերն այն են, որ հիվանդությունը թեթև է անցնում, մարդը նույնիսկ չի զգում, հնարավոր է մի քանի ժամով կես կամ մեկ աստիճանով ջերմության բարձրացում լինի, անցնի։

Այս հիվանդության հետ կապված ոչ մի հստակ տվյալ մենք այսօր չունենք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն անգամ նոր ու իրար հակասող տեղեկատվություն է տալիս։ Մենք այսօր ասում ենք, որ մինչև պատվաստանյութ չունենանք, դիմակներով ենք ման գալու, բայց մյուս կողմից ես չեմ տեսնում պատվաստանյութ ստանալու հեռանկարն ընդհանրապես։ Այսօր ասում են, որ արդեն կան տվյալներ, որ հակամարմինը հիվանդացած-բուժվածների մոտ 2-3 ամիս է պահպանվում, արդեն անիմաստ է ընդհանրապես խոսել վակցինացիայի մասին։ Եթե հիվանդությունից հետո հակամարմինները 3 ամիս են մնում, վակցինացիայից հետո դա էլ չի մնա, լավագույնը թող դարձյալ 3 ամիս մնա։ Այս պարագայում անիմաստ է ընդհանրապես խոսել վակցինացիայի մասին։ Հիմա որն է ճիշտ, որն է սխալ, դժվար է ասել, ես այսօր հենվում եմ բաց աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի վրա։

Ամբողջ խնդիրը հետևյալն է՝ մենք պետք է ի վերջո հստակ հասկանանք՝ այս հիվանդությունն իրականում ինչքան ծանր է ընթանում։ Ես հիմա նայում եմ պաշտոնական տվյալները։ Բելառուսում գրանցվել է 61 հազար դեպք և ընդամենը 383 մահվան դեպք։ Բելգիայում գրանցվել է նույն 61 հազար դեպքը և ունեն 9700 մահվան դեպք։ Ես չեմ հավատում, որ Բելառուսի առողջապահական համակարգը 30 անգամ ավելի հզոր է, քան Բելգիայինը։ Կամ, օրինակ, այնպիսի երկիր, ինչպես Օմանն է՝ 38 հազար հիվանդներից 163-ն են մահացել։ Այդ ի՞նչ բժշկություն ունեն նրանք։ Այսինքն՝ վիճակագրությունը շատ խաբուսիկ է։ Իսկ մենք այսօր փորձում ենք համեմատություններ կատարել տարբեր երկրների հետ։ Մահաբերությունն այնքան տարբեր է, որ ես նայում եմ ու չեմ կարողանում հասկանալ՝ իրական թիվը որն է։

Հայաստանում այսօր ասում ենք, որ կան նաև հիվանդներ, որոնք covid են ունեցել, բայց մահացել են ոչ covid-ից։ Մենք դիահերձում չենք կատարել, իսկ եթե դիահերձում չենք կատարում, շատ կասկածելի է այդ բաժանումը՝ կորոնավիրուսից է մահացել, թե ոչ։

Այսինքն՝ այս հիվանդության մասով աշխարհում թվերը սխալ են կամ ուռճացվա՞ծ։

Այո, կան ուռճացված տվյալներ և միանշանակ կան թաքցված տվյալներ։ Դա տվյալ երկրի քաղաքականությունից է գալիս, չեմ հասկանում, թե ինչո՞ւ է մի երկիր թաքցնում թվերը, մյուսը՝ հակառակը, բարձրացնում։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ քանի գնում է, պատկերն ավելի անհասկանալի է դառնում։ Սրանից երկու-երեք ամիս առաջ ես ավելի պարզ էի արտահայտվում այս հիվանդության մասին, հիմա չեմ կարողանում հստակ խոսել։ Շատ խառնաշփոթ ու անհասկանալի իրավիճակ է։

Ի վերջո՝ ինչպե՞ս հասկանալ՝ մենք գործ ունենք մարդկության համար խիստ վտանգավոր վիրուսի հետ, թե՞ սովորական վիրուս է սա։

Եթե մենք չենք ունենում մահացածների հստակ թիվը, չենք կարող իմանալ, թե որքանով է ծանր այդ հիվանդությունը։ Մենք այսօր աշխարհում covid-ից ունենք մոտ 500 հազար մահվան դեպքեր, կես տարվա ընթացքում՝ 500 հազար մահ։ Մյուս կողմից, մենք տարեկան սովորական թոքաբորբերից աշխարհում ունենք 2-2,5 մլն մահվան դեպք։ Այսինքն՝ այստեղ մենք ամսական 100 հազար մահվան դեպք ունենք, իսկ այն դեպքում՝ ամսական մոտ 200 հազար դեպք։ Բայց մենք սովորական թոքաբորբի ժամանակ այսպիսի ռեակցիա չենք տալիս, իսկ այստեղ զոհաբերում ենք և երկրի տնտեսությունը, և առողջապահական ամբողջ համակարգը այդ մեկ հիվանդությանը։ Ինչո՞ւ, չեմ կարողանում հասկանալ։ Այստեղ միանշանակ շատ մեծ փողեր են ներգրավված աշխարհի մակարդակով։ Հենց թեկուզ այդ պատվաստանյութի մշակման համար միլիարդներ են դրված։ Այստեղ երկրների տնտեսություններ են քայքայվում, չեմ կարող ասել ինչ է կատարվում։ Բայց Սարոյանը մի լավ արտահայտություն ունի՝ «Ես ոչ ոքի չեմ դիմում, բայց ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է»։ Ինչ-որ բան մաքուր չէ։

Ի՞նչ անել Հայաստանում ստեղծված իրավիճակում, այն, ինչ արվում է, ճի՞շտ է։

Հայաստանը պետք է ավելացնի բժշկական ծառայություններ մատուցելու իր հնարավորություններն ու ռեսուրսները։ Ում կարող ենք, պետք է բուժենք, հնարավորինս բոլորին փորձենք բուժել։ Այսպես փակելով, դիմակներով փողոցներ դուրս գալով, փորձը ցույց է տալիս, որ դա չի աշխատում։ Ընդհանրապես իմ տպավորությունն այն է, որ համաշխարհային առողջապահությունը պետք է գնա դեպի բուժման ճանապարհով՝ գտնել բուժում ու բուժել։ Կանխարգելմանը, վակցինացիային ես չեմ հավատում արդեն։

Արդեն կասկածելի է, որ մենք կունենանք հանրային իմունիտետ, քանի որ ասում են՝ հակամարմինները երկար չեն մնում օրգանիզմում։ Պետք է սովորենք այս վիրուսի հետ ապրել, զգուշավորությունը պահպանել։ Աշխարհը սրանով չի վերջանալու, կան տարիքային ու ռիսկային խմբեր, իհարկե, նրանք պետք է զգույշ լինեն։ Բայց չպետք է աչքաթող անել մյուս խնդիրները։ Այսօր մենք լուրջ խնդիր ունենք կրթության համակարգում, հատկապես բժշկության ոլորտում օնլայն դասերն արդյունավետ չեն։ Միակ բուհը, որը չի ունեցել հեռակա ուսուցում, Բժշկական համալսարանն է։ Հիմա մենք փաստորեն հեռակա ենք դարձել, դա հնարավոր չէ։ Եվ պետք է այս վիճակից դուրս գանք։ Այն, որ այսօր Հայաստանում ունենք ավելի շատ դեպքեր, քան գրանցված է, դա միանշանակ է։

Որոշումներ կայացնելիս այսօր որքանո՞վ է հաշվի առնվում մասնագետների կարծիքը։

Չեմ կարող ասել, բայց իմ տպավորությունն այն է, որ չեն լսում մասնագետներին։ Համենայնդեպս ես կարող եմ ասել, որ Առողջապահության նախարարությունն իր բարձրության վրա չի գտնվում։ Նախարարն անձնական հարաբերություններից չի կարողանում վեր կանգնել ու այդ հարցերը լուծել։ Օրինակ՝ Բժշկական համալսարանը լրիվ դուրս է գալիս այդ համագործակցության շղթայից, որովհետև բոլորին հայտնի անձնական հարաբերություներ կան ռեկտորի ու նախարարի միջև։ Բայց դա նախարարի քաղաքական մտածելակերպ չէ։ Այն, ինչ մենք անում ենք, մեր հաշվին ու մեր հնարավորությունների սահմաններում ենք անում, բայց շատ ավելի մեծ ներդրում կարող ենք ունենալ՝ և հետազոտական, և կլինիկական առումով։ Քաղաքական գործիչը չպետք է քեն քշի, մասնագետին կարող են տուն չհրավիրել, բայց երբ խորհրդակցության չեն հրավիրում, դա արդեն այլ հարց է։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

https://www.lragir.am/

Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտնել է ավելի քան 70 կյանք խլած պայթյունի պատճառը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը ՀՀ ԿԳՄՄ Նախարարութեան ներկայացուցած Կրթութեան չափորոշիչներու նախագիծին մասին ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ Պուտինի հետ հեռախոսազանգի միջոցով Էրդողանը փորձում էր հասկանալ՝ որքան է իրեն թույլատրված ճնշում գործադրել Հայաստանի վրա, ինչը Ռուսաստանը կհանդուրժի, ինչը՝ ոչ. Ալեքսանդր Կրիլով Հայոց լեզվի գաղափարը, հայ գրականության գաղափարը ԿԱՐԾԻՔ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայոց լեզու 7-12-րդ դասարանների ծրագրի և չափորոշիչի վերաբերյալ. Լիանա Սարգսյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս