Երևան, 24.Սեպտեմբեր.2020,
--
:
--
,
Դատարանը ապօրինի է ճանաչել երեխաներին դիմակով դպրոց ուղարկելու պահանջը Սեդրակյանների «հալալ քրտինքով» ձեռք բերված տներն ու հողերը. FIP «Հերթական սուտն ու խայտառակությունը». Արտակ Մովսիսյան Դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու համար. Արսեն Ջուլֆալակյան Չափորոշիչներում գրագողության մանրամասներ է հանրայնացրել ԵՊՀ դոցենտ Լ.Մինասյանը Հանրային ռադիոյի <<Վերնատանը>> <<ՏՈՒՍՈՎԿԱ>> ու <<ՎԱՅՆԱՍՈՒՆ>> ՎԱՐՔԸ՝ ԱՆԲԱՎԱՐԱՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է ՍՏՈՒԳԵԼ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ Ի՞նչ անել նոր մեռելներին. կրթական համակարգը իր առջեւ նպատակ չի դնում հզորանալու գոնե այնքան, որ ի վիճակի լինի իր շրջանավարտների համար պատշաճ բարձրագույն կրթություն ապահովել, այլ նպատակ է դնում պատրաստելու դիմորդներ արտասահմանյան համալսարանների համար

Մարդը /Լիլիթ Մկրտչյանը/ թուրքերի հետ գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է, նրա հետ քննարկելու բան չկա

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանն օգոստոսի 3-ին News.am-ի հետ զրույցում մեկնաբանել էր «Ես և իմ հայրենիքը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների առարկայական չափորոշիչների վերաբերյալ պատմաբանների քննադատությունները՝ այդ թվում նշելով, որ ավագ դասարանների դեպքում ժամանակագրությունը չեն խախտել, ինչպես քննադատողներն են նշում: Լիլիթ Մկրտչյանը նաեւ խեղաթյուրում է որակել քննադատող պատմաբանների պնդումը, թե Հայկական լեռնաշխարհ, Արևմտյան Հայաստան տեղանունների փոխարեն գործածվել են թուրքական տերմիններ՝ Արևելյան Անատոլիա կամ Կովկաս: Մկրտչյանի խոսքով՝ նրանք մանիպուլյացիայի են դիմել: Aravot.am-ը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանին խնդրեց նախ մեկնաբանել ավագ դասարաններում հայոց պատմություն առարկայի վերաբերյալ Լիլիթ Մկրտչյանի պնդումները: Մեր զրուցակիցը նշեց. «Խնդիրը երկու շերտ ունի: Նախ, մեր եւ համաշխարհային պատմության ամբիոնի, Մանկավարժական համալսարանի երկու ամբիոնների հայտարարությունում հանգամանալից ներկայացրել ենք այդ չափորոշիչների սխալ լինելու փաստը: Երկրորդ, ողջ խոսակցությունը հիմա փորձում են շեղել եւ տանել այլ ուղղությամբ: Շատ հստակ եղավ բացահայտում, որ Լիլիթ Մկրտչյանը եւ մի շարք այլ անձինք աշխատել են քաղաքացիական հասարակության ինչ-ինչ կազմակերպությունների հետ եւ թուրքերի հետ ուղեցույց մշակել, իսկ մշակող խմբի անդամներից երկուսը հիմա չափորոշիչները կազմող խմբի անդամ են: Սա արդեն քաղաքական հարթություն է, ազգային դավաճանություն: Սա արդեն ուրիշ հարց է: Մենք բավականին երկար ենք քննարկել եւ ասել մեր կարծիքը, որ այդ չափորոշիչները խոտան են»: Ապա` Արտակ Մովսիսյանն անդրադարձավ այն փաստին, որ տարիներ առաջ Մկրտչյանը թուրքերի հետ համատեղ հեղինակել է “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աշխատությունը: «Լիլիթ Մկրտչյանի հետ ես հիմա չեմ կարող նստել եւ որեւէ բան քննարկել: Իրենց արած գիրքն է աչքիս առաջ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է դավաճանություն: Դավաճանություն անող մարդու հետ որեւէ չափորոշիչ չեմ կարող քննարկել: Եւ այս ամենից հետո իրենք են մանիպուլյացիա բառը սիրում օգտագործել: Ի՞նչ քննարկել, երբ այդ մարդը թուրքերի հետ միասին գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է եւ որում հայերը եկվոր են…Լիլիթ Մկրտչյանի հետ չունեմ ոչինչ քննարկելու, թեեւ ինքն իմ ուսանողն է եղել, իրեն շատ սիրել ենք եւ աջակցել: Բայց այն, որ նա գաղտնի 2017-2019թթ.-ին այդ դավաճանական բաների է մասնակցել եւ հիմա փորձում է տանել ինչ-որ քննարկումների դաշտ…չունեմ ցանկություն քննարկելու»,-շեշտեց Մովսիսյանը: Երեկվա հարցազրույցում Լիլիթ Մկրտչյանը նաեւ ասել էր. «Ու շատ վատ է, որ հայ տղամարդ պատմաբանները թիրախավորել են մի երիտասարդ կնոջ, գիտեք սա էլ է պատմության կեղծում ու խեղաթյուրում»: Արտակ Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Դա հիմար պատճառաբանություն է: Թուրքերի հետ այդ գիրքը կազմելուն մասնակցել են նաեւ ԱԺ ներկայիս երկու պատգամավոր՝ Մարիա Կարապետյան եւ Սոս Ավետիսյան, ուստի ի՞նչ կապ ունի այստեղ կին-տղամարդը…Սոս Ավետիսյանն արդարացավ, թե 2017թ.-ին ինքն ԱԺ պատգամավոր չի եղել, բայց 2019թ.-ին, երբ այդ գիրքը վերահրատարակվել է, ինքն արդեն պատգամավոր էր: Գիրքն առանց հեղինակի համաձայնության չի վերահրատարակվում: Հայկ Բալասանյանի անունն էլ կա, բայց նա հայտարարեց, որ իր անունն օգտագործել են եւ ինքը դատարան է դիմելու: Այլ անուններ էլ կան, այդ թվում՝ տղամարդու, ուստի ի՞նչ է նշանակում, թե տղամարդիկ իրեն թիրախավորել են…յոթ հոգու մասին է խոսքը, որոնց թվում կանայք եւ տղամարդիկ կան, սեռն ի՞նչ կապ ունի այստեղ, երբ մարդը դավաճանական կոնցեպցիաներով գիրք է գրում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/08/04/1127567/?fbclid=IwAR2rkBujQ4PhwLRSqPtDniDz4JJgWz5nMxDKrP9wMpA-dZ9H6f5X7kDRIM4

© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Այսօր Այս շաբաթ Այս ամիս